00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում օտարերկրացիների թիվը նվազել է, աշխատավարձերի շուկան սկսել է սառչել. Գալստյան

© Sputnik / Laura SarkisianՀայաստանում աշխատող հնդիկ ուսանող. արխիվային լուսանկար
Հայաստանում աշխատող հնդիկ ուսանող. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2024
Բաժանորդագրվել
Նախկինում ծառայությունների ոլորտում գների և աշխատավարձերի միջև բացը հասնում էր գրեթե 20 %–ի, այժմ այն 3 %–ից պակաս է: Հետևաբար, աշխատանքի շուկայում գերտաքացումը նվազում է, քանի որ տեղական սրճարաններ և ռեստորաններ գնացող օտարերկրացիների թիվը գնալով նվազում է:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում օտարերկրացիների կողմից ապրանքների և ծառայությունների սպառումն, ըստ նախնական դիտարկումների, սկսել է նվազել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հնդիկները որքա՞ն գումար են տալիս ՀՀ գալու համար և ի՞նչ խնդիրների են բախվում մեր երկրում
Դա, ըստ նրա,ավելի շուտ ընդհանուր բնույթի ենթադրություն է, քանի որ Հայաստանում ռուս ռելոկանտների թվաքանակի գնահատականները երկար ժամանակ չեն արվել (իսկ ժամանումների և մեկնումների պաշտոնական տվյալներից պարզ չէ, թե ով և ինչ ժամկետով է մնում)։
«Հնդկաստանի քաղաքացիների դեպքում մենք ինքներս չենք կարող մինչև վերջ հասկանալ. որոշ աղբյուրներ պնդում են, որ նրանց թիվը 16–ից նվազել է մինչև 11 հազար, մյուսները՝ 50–ց մինչև 30 հազար։ Այդ նվազման ազդեցությունն ինչպիսին էլ լինի աշխատաշուկայի վրա, մենք չենք տեսնում, քանի որ մեզ հայտնի չէ, թե նրանցից ով է ուսանող, ով է գործարար, ով՝ վարձու աշխատող»,– ավելացրեց Գալստյանը։
Այս տվյալների հիման վրա, սակայն, ԿԲ նախագահը եզրակացնում է, որ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների թիվը նվազել է, ինչը նշանակում է, որ նվազել է ապրանքների և ծառայությունների պահանջարկը հատկապես հանրային սննդի, հանգստի, զվարճանքի ոլորտներում։ Պահանջարկի նվազումը հանգեցրել է նաև այդ ոլորտներում աշխատավարձերի նվազման։
Հնդիկ աշխատանքային միգրանտներին վարձելու համար կօգտվեն տվյալների խոշոր բազայից․ Մկրտչյան
2022–23 թթ. ռելոկանտների ներհոսքով և նրանց պահանջարկի ազդեցությամբ այս ոլորտներում աշխատավարձերն աճել են շատ ավելի շատ (20–25 %–ով), քան գները (6–7 %–ի սահմաններում)։ Դա ազդել է երկրում ընդհանուր գնաճի վրա։ 2024 թ. օգոստոսի դրությամբ ծառայությունների ոլորտում գնաճը կազմում է 3 %, իսկ աշխատավարձերի աճը՝ 5.9 %: Հետևաբար, աշխատաշուկայում «գերտաքացումը» նվազում է։
Այնուամենայնիվ, կենտրոնական բանկը նշում է, որ երկրում տնտեսական ակտիվությունը (2024 թ. երրորդ եռամսյակի տվյալներով) շարունակում է ավելի բարձր մնալ, քան ՀՆԱ–ի պոտենցիալ աճը։ Հետևաբար, ըստ Գալստյանի, եթե տնտեսության խթանմանն ուղղված պետական միջոցառումները մասշտաբային լինեն, կարող են կրել գնաճի ռիսկեր:
Լրահոս
0