00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդիկ աշխատանքային միգրանտներին վարձելու համար կօգտվեն տվյալների խոշոր բազայից․ Մկրտչյան

© Sputnik / Laura SarkisianՀնդիկներ
Հնդիկներ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունները ցանկանում են մուտք գործել Skill India սերտիֆիկացված աշխատողների բազա։ Դրա միջոցով գործատուները կկարողանան ընտրել աշխատակիցներին և նրանց հետ պայմանագրեր կնքել։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի իշխանությունները ցանկանում են համագործակցություն հաստատել Skill India սերտիֆիկացված աշխատողների պետական բազայի հետ, որպեսզի կարգավորեն Հնդկաստանից աշխատանքային միգրանտների հրավերը: Այս մասին 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվության լսումների ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այդ բազայով Հնդկաստանն արտերկիր է ուղարկում տարեկան մոտ 60 մլն աշխատանքային միգրանտ։ Նախարարի խոսքով՝ այստեղ երկրի կառավարությունը քաղաքացիների մասնագիտական հմտությունների մասին տվյալներ է մտցնում։
ՀՀ–ն ու Հնդկաստանը միգրացիայի և աշխատանքի տեղավորման հարցը պարզեցնելու մեխանիզմ են մշակում
Նա հավելել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են և՛ Հնդկաստանի դեսպանի, և՛ Հնդկաստանի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Պատրաստվում է համաձայնագիր, որի համաձայն բիզնեսը կկարողանա այդ տվյալների բազայից ընտրել աշխատակիցներին և նրանց հրավեր ուղարկել, իսկ այդ քաղաքացիների մասին տվյալները, մինչ նրանց Հայաստան ժամանելը, կստուգեն նաև պետական անվտանգության մարմինները:
«Հարցը ոչ միայն դա է, այլև հենց աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։ Չէ որ մի բան է, եթե նրանք գալիս են աշխատանքային պայմանագրով, և մեկ այլ բան, որ առանց դրա են գալիս և ոչ մի տեղ չեն գրանցում որպես վարձու աշխատողներ», – հավելել է նախարարը։
Նշենք, որ Sputnik Արմենիան բազմիցս անդրադարձել է հնդիկ աշխատանքային միգրանտների խնդիրներին (օգտվելով աշխատանքային պայմանագրերի բացակայությունից՝ գործատուները հաճախ նրանց խաբում են դրամական հաշվարկներ անելիս)։
Հնդիկները որքա՞ն գումար են տալիս ՀՀ գալու համար և ի՞նչ խնդիրների են բախվում մեր երկրում
Լրահոս
0