00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԿՄ նախագահի հայտարարությունը ծանր հարված է մեր զինծառայողին. Տիգրան Աբրահամյան

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Բաժանորդագրվել
Աբրահամյանն ընդգծել է, որ ԵԿՄ նախագահը նման հայտարարությամբ ինքնախոստովանություն է արել, որ 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի` սահմանազատման վերաբերյալ հայտարարությունը ծանր հարված է Հայաստանի պաշտպանողականությանը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ Սասուն Միքայելյանը երեկ` հոկտեմբերի 27–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարել էր, որ կողմ է սահմանազատմանը, որովհետև այսօր Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի ադրբեջանցու դեմ կռվելու։ Նա ընդգծել էր, որ 20 տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ Հայաստանի նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղվում։
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է: Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին»,– նշել է Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում:
Նա ընդգծել է, որ Միքայելյանը նաև պատասխանել է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք են գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:
Աբրահամյանի խոսքով` ԵԿՄ նախագահը նման հայտարարությամբ ինքնախոստովանություն է արել, որ 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է, և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:
«Ավելին` բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի` 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել»,– նշել է պատգամավորը։
Ինչ վերաբերվում է Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված չլինելու մասին Միքայելյանի հայտարարություններին, Աբրահամյանը նշել է, որ եթե դրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա դա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որ նա կա՛մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա՛մ չունի շահագրգռվածություն դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար:
Լրահոս
0