00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը չի կողմնորոշվել «չոր նավահանգստի» ժամկետների հարցում. ում հետ է բանակցում Երևանը

© Unsplash / anthony mawԲեռներով բեռնարկղեր
Բեռներով բեռնարկղեր - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2024
Բեռներով բեռնարկղեր
Բաժանորդագրվել
Այս նախագիծն ազատ տնտեսական գործունեության գոտում առևտրի զարգացման համար կդառնա օպտիմալ լուծում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։ Երևանը միջազգային ընկերությունների շրջանում շարունակում է օպերատորի որոնումները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումն (ՏՏՀ) արդեն պատրաստվել է միջազգային հոլանդական MTBS խորհրդատվական ընկերության կողմից։ 2024 թվականի երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ նախագծի իրականացման համար Երևանն ակտիվ բանակցություններ է վարում մի շարք միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հետ՝ ներդրումներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով: Պոտենցիալ գործընկերների թվում են Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ նախագծերի իրականացմամբ զբաղվող կառույցները:
«Բացի ՏՏՀ-ից, մշակվել է նախագծի իրականացման ճանապարհային քարտեզ, շարունակվում են նաև բանակցությունները», - ասված է գերատեսչության պատասխանում:
Նախարարությունը նշում է, որ նախագծում հնարավոր փոփոխությունները կարող են կապված լինել դրա իրականացման ժամկետների հետ: Այս բոլոր հարցերը քննարկման փուլում են։ Ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու և պահեստների հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:
Գյումրու «չոր նավահանգստի» օպերատորը կարող է ընտրվել 2024 թվականի վերջին. Քերոբյան
«Չոր նավահանգստի» հասկացությունը հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում ծովայինից, բացառությամբ այն բանի, որ նավերի փոխարեն օգտագործվում են վագոններ, երկաթուղիներ և բեռնատարներ։ Ազատ տնտեսական գործունեության գոտում նախագիծը կդառնա առևտրի զարգացման համար օպտիմալ լուծում։
Գյումրին ընտրվել է իր զարգացած ենթակառուցվածքների և ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապն ապահովելու հնարավորությունների շնորհիվ: Քաղաքը սահմանակից է Թուրքիային ու Վրաստանին և կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ Սև ծովի նավահանգիստների միջոցով։
Լրահոս
0