00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում գործարար տուրիզմն անկում է ապրում․ փորձագետները մատնանշել են խնդիրները

© SputnikԵրևանի Հանրապետության հրապարակը
Երևանի Հանրապետության հրապարակը - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2024
Երևանի Հանրապետության հրապարակը
Բաժանորդագրվել
Հայաստանը ռուսական շուկայի համար ունի մի շարք առավելություններ` ռուսաստանյան 18 քաղաքներից ուղիղ չվերթեր, մատչելի գներ, հաճախորդների հետ աշխատելու ունակություն և հյուրընկալություն:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանը mice- միջոցառումներ (գործնական տուրիզմ, որը կապված է կորպորատիվ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ – խմբ․) կազմակերպելու համար հայտնի երկրների շարքում է, սակայն վերջին տարիներին նկատվում է գործարար տուրիզմի ոլորտի այցելուների թվի նվազում:
Ոլորտի մասնագետները, ինչպես նաև mice-միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչները, որոնք Հայաստան են ժամանել երկրի տեսարժան վայրերին ծանոթանալու և զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Mice - Հայաստանի հեռանկարներ» համաժողովին մասնակցելու նպատակով, մատնանշել են մի քանի խնդիրներ:
GCS Business Group-ի գլխավոր տնօրեն Ելենա Շչելկունովան Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում գործարար տուրիզմի ակտիվության առաջին ալիքը (եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանից այցելուներին) 2017 թվականին էր, երբ ռուսաստանցիներին թույլատրվում էր ներքին անձնագրերով մուտք գործել հանրապետություն։
«Հայաստանի և Վրաստանի միջև նախապատվությունը տրվել է ձեր երկրին, քանի որ այստեղ ավելի էժան է։ Երկրորդ ալիքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերանայվել են տոմսերի գները, և դրանք ավելի հասանելի են դարձել», - ասել է Շչելկունովան։
Նրա խոսքով՝ համավարակից հետո իրավիճակը փոխվել է, և թեև Հայաստանում mice-հանդիպումների և միջոցառումների անցկացումը, միևնույնն է, պակաս ծախսատար է, քան ԱՄԷ-ում և Չինաստանում, բայց հիմա էլ այլ խնդիրներ կան։ Դրանցից է, օրինակ, «Միր» քարտերի գործողության դադարեցումը։ Բացասաբար է ազդում նաև թերի զարգացած հյուրանոցային բազան. «իվենթներ»՝ իրադարձություններ կազմակերպողները հնարավորություն չունեն 100-150 հոգանոց խումբը տեղավորել միանգամից մեկ հյուրանոցում: Բացի այդ, անհրաժեշտ է մշակել ժամանակակից բազմազան ծրագրեր, քանի որ այցելուները, հատկապես նրանք, ովքեր արդեն եղել են Հայաստանում, միշտ ցանկանում են նոր հույզեր և զգացողություններ:
Բացի այդ, որոշ երկրներ սահմանում են այսպես կոչված երախտագիտության վճար («kickback» - խմբ)․ օրինակ` Կատարը կամ Կիպրոսը կարող են ժամանող անձանց համար 10% զեղչ սահմանել՝ գործնական տուրիզմի զարգացման նպատակով։
VK սոցցանցի աշխատակիցների համար միջոցառումների նախապատրաստման ուղղության ղեկավար Դարյա Պրոխորովան նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, սակայն տպավորված է այն մարդկանցով, ովքեր լեցուն են էներգիայով և սիրահարված իրենց երկրին:
«Հայաստանը գրավում է առաջին հերթին իր հյուրընկալությամբ։ Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց երկիրն առաջ մղել, ուրեմն մնացած ամեն ինչ երկրորդական է, որովհետև կարելի է բարձրացնել, օրինակ, սպասարկման մակարդակը, վերանորոգել հյուրանոցները։ Բայց եթե չկան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են սիրալիր լինել այլ մարդկանց նկատմամբ, դա պարզապես չի աշխատի», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պրոխորովան։
Թերությունների շարքում Պրոխորովան ևս նշել է հյուրանոցների անբավարար քանակը։ Նա բացատրել է, որ մեծ կորպորատիվ խմբերի ժամանման համար կարևոր է ունենալ նույն կատեգորիայի բազմաթիվ երկտեղ համարներ:
Պրոխորովան համոզված է, որ ժամանակի ընթացքում այդ հարցը ևս կստանա իր լուծումը։ Նա գտնում է, որ Հայաստանում շատ դիտարժան բաներ կան, և դա նույնպես մեծ առավելություն է։
Ընդ որում, կարևոր է նաև քոթեջային համակարգի զարգացումը, հատկապես եթե հաշվի առնենք, որ ՏՏ ոլորտի գործնական տուրիստների շրջանում վերջերս աճում է այդպիսի հանգստի պահանջարկը։ Այցելուներին տնակներում տեղաբաշխելը թույլ է տալիս ավելի լավ կազմակերպել ցանցային աշխատանքը։
Տնտեսական զարգացման նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության առաջատար մասնագետ Արևիկ Սմբատյանը վստահեցրել է, որ Հայաստանում միշտ էլ հատուկ տեղ են հատկացրել գործարար տուրիզմի զարգացմանը, սակայն ներկայիս անկումը նա օրինաչափ է համարում. կորոնավիրուսի համավարակից հետո նման միտում նկատվում է ամբողջ աշխարհում:
Հիմա մարդիկ ավելի հաճախ են նախընտրում միջոցառումներ կազմակերպել իրենց երկրներում։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում ակտիվորեն զարգացնում են իրենց տարածաշրջանները, որտեղ շատ են նման միջոցառումներ անցկացվում:
«Մենք ամեն տարի տարբեր «ֆամ-թրիփ»-եր (ճանաչողական անվճար կամ զեղչված տուրիստական այցելություններ – խմբ․) ենք կազմակերպում, աշխատում ենք տարբեր երկրների հետ, սակայն նման միջոցառում այս տարի առաջին անգամ է կազմակերպվում։ Ընտրել ենք ռուսական շուկան, քանի որ ռուսաստանյան պատվիրատուները զբաղեցրել և շարունակում են զբաղեցնել առաջատար տեղ», - պարզաբանել է Սմբատյանը։
Նրա խոսքով` ռուսական շուկայի համար Հայաստանն ունի մի շարք առավելություններ՝ ուղիղ չվերթեր ռուսաստանյան 18 քաղաքներից, մատչելի գներ, հաճախորդների հետ աշխատելու ունակություն և հյուրընկալություն:
Հիշեցնենք, որ Հայաստան այցելողների թվով Ռուսաստանը վերջին տարիներին առաջին տեղն է զբաղեցնում։ Հանրապետություն ժամանողների ընդհանուր թվի մոտ 48%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին։
Լրահոս
0