00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Առանց տաբու ռադիոշարք - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Առանց տաբուների

Ցավոտ է «Արցախը» կատարելը. Սևակ Խանաղյանը պատմել է ընտանիքի և երգարվեստի մասին

Բաժանորդագրվել
Երգիչը «Առանց տաբուների» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում պատմել է երևանյան համերգի, երաժշտական նախասիրությունների, հայրենի գյուղի և այլ բաների մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երգիչ և երգահան Սևակ Խանաղյանի «Արցախը» 2020 թվականից հետո Արցախի պայքարի հիմնն էր, իսկ նրա կորստից հետո ընդվզման շարժումների երգն է։
«Հիմա այն չեմ կատարում...Դժվար է։ Այն ժամանակ գիտեի, թե ինչ եմ ուզում ասել ու ասում էի։ Բոլոր մեծ համերգներին հպարտությամբ երգում էի։ Հիմա չեմ ուզում երգել։ Ոչ մի հայ չի կարող անտարբեր լինել այս թեմայի նկատմամբ...Ցավոտ է», – նշեց նա։
Խանաղյանը տարիներ շարունակ Հայաստանում պահանջված երգիչ է և համերգասրահներ է լցնում։ Թեև նրա երգերի մեծ մասը հայերեն չեն, երգիչը բարձր է գնահատում հայկական մշակույթն ու ազգային արժեքները: Նրա համար կարևոր է իր հայկական ծագումը, և նա հպարտանում է դրանով: Սևակը տիրապետում է հայերենին, ավելին՝ կատարելապես գիտի Տաշիրի բարբառը (այն վայրը, որտեղ ապրում էր մանկության տարիներին)։ Նա կատակում է, որ կարող է բարբառի իմացության ստուգում կազմակերպել յուրաքանչյուրի համար, ով կցանկանա։
Ինքը գտավ ինձ. Սոնա Շահգելդյանի առանց տաբուների զրույցը ընտանիքի ու երգարվեստի մասին
«Շատ ուրախ եմ, որ ծնվել ու մինչև յոթերորդ դասարանն ապրել եմ Հայաստանում և հենց հայկական գյուղում: Դա ինձ շատ է օգնում կյանքում: Դրա շնորհիվ ես գիտեմ, որ խոսքը և գործը պետք է համընկնեն», – նշում է նա։
Ասում է` որդիներին՝ Դավիթին և Բագրատին, դաստիարակում է իր օրինակով ։ Նա փորձում է փոխանցել բոլոր այն արժեքները, որոնք ծնողները սերմանել են իր մեջ: Ավելին` մտադիր է ամառային արձակուրդներին նրանց ուղարկել հայրենի գյուղ՝ Լոռու մարզի Մեծավան։ Ուզում է` տղաները հայերեն սովորեն և վայելեն բնությունը։
Երգիչը խոստովանում է, որ որդիները դեռ չեն տիրապետում հայերենին, թեև կրտսերին պապն արդեն հայերեն բանաստեղծություններ է սովորեցրել: Ի դեպ, ինքը՝ երգիչը, տարին մեկ անգամ անպայման գալիս է գյուղ, որտեղ նրան միշտ ջերմ են դիմավորում։
«Անցյալ տարի ես եկել էի ընտանիքիս հետ։ Իմ ավագ որդին քնում էր եղբորս մահճակալին, իսկ կրտսերը՝ իմ։ Ես նայում էի նրանց, և ամբողջ մանկությունը գալիս էր աչքերիս առաջ: Դա շատ հետաքրքիր զգացում էր», –պատմում է նա։
Այս անգամ Սևակը Հայաստան է եկել հայազգի կատարող Խչոյի և ռուս ռեփեր Գուֆի համերգին մասնակցելու համար: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ինչպես է Սևակ Խանաղյանը խոսում Տաշիրի բարբառով, ինչ է պատրաստում հայկական ուտեստներից, ինչպես է ծանոթացել ռեփեր Խչոյի հետ, արդյոք կշարունակի համագործակցել ռեփեր Լյոկայի հետ` դիտեք տեսանյութում:
Կանայք ավելի ադեկվատ են. առանց տաբուների զրույց ամուսնական գործակալության տնօրենի հետ
Լրահոս
0