00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում հաղթում է ձայների 53%-ով. 1–ին տվյալները

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԽորհրդարանական ընտրություններ Վրաստանում
Խորհրդարանական ընտրություններ Վրաստանում - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2024
Բաժանորդագրվել
Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Քվեաթերթիկների գրեթե 70%-ի մշակման արդյունքներով իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 52,94%-ը: Այսպիսին են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած առաջին պաշտոնական տվյալները։
Վրաստանի ընտրությունների արդյունքներով չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարում են 5%-ի շեմը և անցնում խորհրդարան. նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի «Փոփոխությունների կոալիցիան»՝ 11,2%, «Միասնություն՝ ազգային շարժում» (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն)՝ 9,8%, «Ուժեղ Վրաստան» միավորում (4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9% և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2%:
Տեղամասերից դուրս լարվածություն կա. ուրիշ ի՞նչ են արձանագրել հայ պատգամավորները Վրաստանում
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են մոտ 90-ը:
Վրաստանի ընտրությունների վերջնական մասնակցությունը, ԿԸՀ նախնական տվյալներով, կազմել է 58,94%: Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 18 քաղաքակական ուժ։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցական ցուցակներով) և էլեկտրոնային տեխնոլոգիաների` հաստատման սարքերի և ձայների հաշվարկի լայնածավալ կիրառմամբ։
Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունները լրջորեն կազդեն ՀՀ արտաքին քաղաքականության վրա. փորձագետ
Լրահոս
0