https://arm.sputniknews.ru/20241026/2-orva-yntacqum-aregaki-vra-teghi-e-unecel-erkrvord-hzvor-brnkumy-82355296.html
2 օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը
2 օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը
Sputnik Արմենիա
Ակտիվ շրջանը ներկայում Արեգակի եզրից աստիճանաբար շարժվում է դեպի Երկիր։ Դրա ազդեցությունը Երկրի վրա արագորեն աճում է: 26.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-26T21:53+0400
2024-10-26T21:53+0400
2024-10-26T21:54+0400
արեգակ
երկիր մոլորակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27894388_0:0:3073:1730_1920x0_80_0_0_43e91397922e4dc5dd0712cc36c4c9d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր ուժգնությամբ երկրորդ բռնկումը, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում։Ավելի վաղ Արեգակի մակերևույթի խոշոր ակտիվ կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, արձանագրվել էր x3.3 մակարդակի ուժեղ պայթյուն։ Կանխատեսվում էր, որ դրա ազդեցությունը կարող է հոկտեմբերի 26-ին թույլ մագնիսական փոթորիկների պատճառ դառնալ:Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկները դեռ կշարունակվեն առնվազն 2 օրՆոր բռնկման առավելագույնը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 10։00–ին: Իրադարձության նախնական բալը X1.8 է, ինչը զիջում է նախկինում գրանցված պայթյունին, սակայն մոլորակի վրա ազդեցությունը կարող է նկատելիորեն ուժեղ լինել:«Ակտիվ շրջանը ներկայում աստիճանաբար շարժվում է Արեգակի եզրից դեպի երկիր ուղղությամբ, և դրա ազդեցությունը երկրի վրա արագորեն աճում է՝ նախորդ շաբաթվա երկուշաբթի և երեքշաբթի օրերի գագաթնակետին հասնելու հեռանկարներով», – նշվում է հրապարակման մեջ:Առայժմ նախապես հաստատվել են միջմոլորակային տարածություն արեգակնային պլազմայի նկատելի ծավալների արտանետումները, որոնց մուտքը երկիր մագնիսական փոթորիկների հիմնական պատճառն է: Միևնույն ժամանակ, տիեզերական կորոնոգրաֆներից պաշտոնական տվյալներ դեռ չկան, քանի որ երևույթի սկսվելուց շատ քիչ ժամանակ է անցել:Արեգակնային փոթորիկներ. ե՞րբ է կանխատեսվում առավելագույն ակտիվությունը
երկիր մոլորակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27894388_0:0:2731:2048_1920x0_80_0_0_e34d127c18ba3aa0adffa71d560d21e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արեգակ, երկիր մոլորակ
2 օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ հզոր բռնկումը
21:53 26.10.2024 (Թարմացված է: 21:54 26.10.2024) Ակտիվ շրջանը ներկայում Արեգակի եզրից աստիճանաբար շարժվում է դեպի Երկիր։ Դրա ազդեցությունը Երկրի վրա արագորեն աճում է:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր ուժգնությամբ երկրորդ բռնկումը, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Ավելի վաղ Արեգակի մակերևույթի խոշոր ակտիվ կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, արձանագրվել էր x3.3 մակարդակի ուժեղ պայթյուն։ Կանխատեսվում էր, որ դրա ազդեցությունը կարող է հոկտեմբերի 26-ին թույլ մագնիսական փոթորիկների պատճառ դառնալ:
Նոր բռնկման առավելագույնը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 10։00–ին: Իրադարձության նախնական բալը X1.8 է, ինչը զիջում է նախկինում գրանցված պայթյունին, սակայն մոլորակի վրա ազդեցությունը կարող է նկատելիորեն ուժեղ լինել:
«Ակտիվ շրջանը ներկայում աստիճանաբար շարժվում է Արեգակի եզրից դեպի երկիր ուղղությամբ, և դրա ազդեցությունը երկրի վրա արագորեն աճում է՝ նախորդ շաբաթվա երկուշաբթի և երեքշաբթի օրերի գագաթնակետին հասնելու հեռանկարներով», – նշվում է հրապարակման մեջ:
Առայժմ նախապես հաստատվել են միջմոլորակային տարածություն արեգակնային պլազմայի նկատելի ծավալների արտանետումները, որոնց մուտքը երկիր մագնիսական փոթորիկների հիմնական պատճառն է: Միևնույն ժամանակ, տիեզերական կորոնոգրաֆներից պաշտոնական տվյալներ դեռ չկան, քանի որ երևույթի սկսվելուց շատ քիչ ժամանակ է անցել: