https://arm.sputniknews.ru/20241025/mvodin-rdi-ev-ukrainaji-ghekavarneri-het-handipumneri-ardjunqneri-masin-patmel-e-shvolcin-82323867.html
Մոդին ՌԴ–ի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին պատմել է Շոլցին
Մոդին ՌԴ–ի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին պատմել է Շոլցին
Sputnik Արմենիա
Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ 25.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-25T19:55+0400
2024-10-25T19:55+0400
2024-10-25T19:55+0400
հնդկաստան
գերմանիա
նարենդրա մոդի
օլաֆ շոլց
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82132615_0:37:1600:938_1920x0_80_0_0_145da0a9389d434e4a0982332d78f356.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ իր հանդիպումներից ստացած տպավորությունների մասին պատմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։Շոլցը Մոդիի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի ընթացքում առաջնորդները ելույթ են ունեցել գերմանական բիզնեսի Ասիա-Խաղաղօվկիանոսյան 18-րդ համաժողովում և անցկացրել յոթերորդ միջկառավարական խորհրդակցությունները:Շոլցը վաղը կմեկնի Գոա, որտեղ գերմանական «Բադեն-Վյուրթեմբեր» «Մայնի Ֆրանկֆուրտ» ռազմածովային նավերը կմտնեն նավահանգիստ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերմանական ներկայության ընդլայնման շրջանակում:Նա ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության և շարունակում է մնալ խաղաղության, այլ ոչ թե չեզոքության կողմնակից:Ինչ վերաբերում է Գազայում տիրող իրավիճակին, ապա Մոդին և Շոլցը մտահոգություն են հայտնել հակամարտության սրման կապակցությամբ: Նրանք հույս են հայտնել, որ դրանում «նոր կողմեր» չեն ներգրավվի և կարգավորման ճանապարհը կգտնվի երկխոսության ու դիվանագիտական ջանքերի միջոցով։Հիշեցնենք, որ Մոդին այս տարի մի քանի կարևոր ուղևորություն է կատարել` հուլիսին նա այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ օգոստոսին բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
հնդկաստան
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82132615_65:0:1488:1067_1920x0_80_0_0_168b697fc51dbe16bb8635df643620cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, գերմանիա, նարենդրա մոդի, օլաֆ շոլց, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
հնդկաստան, գերմանիա, նարենդրա մոդի, օլաֆ շոլց, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
Մոդին ՌԴ–ի և Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպումների արդյունքների մասին պատմել է Շոլցին
Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ իր հանդիպումներից ստացած տպավորությունների մասին պատմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին։
Շոլցը Մոդիի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան: Այցի ընթացքում առաջնորդները ելույթ են ունեցել գերմանական բիզնեսի Ասիա-Խաղաղօվկիանոսյան 18-րդ համաժողովում և անցկացրել յոթերորդ միջկառավարական խորհրդակցությունները:
Շոլցը վաղը կմեկնի Գոա, որտեղ գերմանական «Բադեն-Վյուրթեմբեր» «Մայնի Ֆրանկֆուրտ» ռազմածովային նավերը կմտնեն նավահանգիստ Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գերմանական ներկայության ընդլայնման շրջանակում:
Միսրիի խոսքով` երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում և Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Մոդին Շոլցին պատմել է նաև հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը պահպանելու համար Հնդկաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Նա ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել խաղաղությանն ուղղված ցանկացած նախաձեռնության և շարունակում է մնալ խաղաղության, այլ ոչ թե չեզոքության կողմնակից:
Ինչ վերաբերում է Գազայում տիրող իրավիճակին, ապա Մոդին և Շոլցը մտահոգություն են հայտնել հակամարտության սրման կապակցությամբ: Նրանք հույս են հայտնել, որ դրանում «նոր կողմեր» չեն ներգրավվի և կարգավորման ճանապարհը կգտնվի երկխոսության ու դիվանագիտական ջանքերի միջոցով։
Հիշեցնենք, որ Մոդին այս տարի մի քանի կարևոր ուղևորություն է կատարել` հուլիսին նա այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ օգոստոսին բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: