Լիբանանի հարավին իսրայելական հարվածից ԶԼՄ 3 աշխատակից է զոհվել. կադրեր դեպքի վայրից
Լիբանանի հարավին իսրայելական հարվածից ԶԼՄ 3 աշխատակից է զոհվել. կադրեր դեպքի վայրից
Sputnik Արմենիա
Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։ 25.10.2024, Sputnik Արմենիա
Լիբանանի հարավում գտնվող Հասբայա գյուղի տանը Իսրայելի ՌՕՈւ–ի հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքի օպերատորն ու ինժեները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։Ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։Աղբյուրի խոսքով` լրագրողների շրջանում վիրավորներ կան, նրանց օգնություն է ցուցաբերվում։ Շենքում գտնվել են նաև «Ալ Ջադիդ» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների նկարահանող խմբերը։Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
Լիբանանի հարավում գտնվող Հասբայա գյուղի տանը Իսրայելի ՌՕՈւ–ի հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքի օպերատորն ու ինժեները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
Ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
«Թշնամու հարվածի հետևանքով զոհվել է «Ալ Մանար» հեռուստաալիքի օպերատորը (Վիսամ Քասեմ), ինչպես նաև «Ալ–Մայադին» հեռուստաալիքի օպերատորը և ինժեները (Մոդամադ Ռիդան և Հասանա Նաջարան)», – ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով` լրագրողների շրջանում վիրավորներ կան, նրանց օգնություն է ցուցաբերվում։ Շենքում գտնվել են նաև «Ալ Ջադիդ» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների նկարահանող խմբերը։
Իսրայելի ավիահարվածի վայրը Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Հասբայա գյուղում գտնվող համալիրին
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: