00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանից առանց մաքսային վճարների ապրանք է ներմուծվել ՀՀ. 103 մլն դրամ չի վճարվել պետբյուջե

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2024
Քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Իրանից առանց մաքսային վճարների և ԱԱՀ–ի ապրանքներ են ներմուծվել ՀՀ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 103 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` մեծածախ առևտրով զբաղվող մի ընկերություն, որը, սակայն, օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ է գրանցված, ԻԻՀ-ից Հայաստան է ներմուծել ապրանքներ, որոնց համար ՀՀ պետական բյուջե չի վճարել 103 մլն 261 հազար դրամ մաքսային վճարներ, որից 40 մլն 761 հազար դրամը՝ մաքսատուրք, իսկ 62 մլն 500 հազար դրամը՝ ԱԱՀ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):
Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել ընդհանուր 103 410 000 դրամի չվճարված վճարների գումարը:
Նշված անձի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել` պատճառված վնասը վերականգնելու հիմքով:
Իրան–Հայաստան սահմանին առգրավվել է ցեմենտի պարկերի տակ թաքցված 68 հազար տուփ ծխախոտ
Լրահոս
0