https://arm.sputniknews.ru/20241025/baqun-bvoghvoqi-nvota-e-nerkajacrel-em-despanin-82317559.html
Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել ԵՄ դեսպանին
Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել ԵՄ դեսպանին
Sputnik Արմենիա
Բաքուն համարում է, որ Եվրախորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել։ 25.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-25T18:03+0400
2024-10-25T18:03+0400
2024-10-25T18:05+0400
ադրբեջան
եվրամիություն
բանաձև
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_29:0:991:541_1920x0_80_0_0_634f9dbea20ed8e77cfff8652bbeab1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և Բաքուն բողոքի հայտագիր է ներկայացրել նրան։ Պատճառը հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևն է։Բանաձևում եվրապատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:Նրանք նաև վերահաստատել են Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու պահանջը, կոչ են արել Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևան–Ադրբեջան կապի հարցը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Բաքվում նման գործողություններն անվանել են Ադրբեջանին սևացնելու արշավի շարունակություն, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:ԵԽԽՎ-ն Հայաստանի մասին բանաձև է ընդունել՝ ողջունելով ՀՀ իշխանությունների քայլերը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1050/38/10503816_149:0:870:541_1920x0_80_0_0_6760f4e03ae63d84bb756f69bda89ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, եվրամիություն, բանաձև, հայաստան
ադրբեջան, եվրամիություն, բանաձև, հայաստան
Բաքուն բողոքի նոտա է ներկայացրել ԵՄ դեսպանին
18:03 25.10.2024 (Թարմացված է: 18:05 25.10.2024) Բաքուն համարում է, որ Եվրախորհրդարանը հայամետ բանաձև է ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, և Բաքուն բողոքի հայտագիր է ներկայացրել նրան։ Պատճառը հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևն է։
Բանաձևում եվրապատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ
Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:
Նրանք նաև վերահաստատել են Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու պահանջը, կոչ են արել Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդգծել են, որ Նախիջևան–Ադրբեջան կապի հարցը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ: Բաքվում նման գործողություններն անվանել են Ադրբեջանին սևացնելու արշավի շարունակություն, ինչը, ըստ ադրբեջանական կողմի, վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, խաթարում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: