https://arm.sputniknews.ru/20241024/vtar-erevan-meghri-tshanaparhin-meqenaneric-mekn-ynkel-e-gety-tuzhatsneri-tvum-erekha-ka-82262512.html
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է գետը, տուժածների թվում երեխա կա
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է գետը, տուժածների թվում երեխա կա
Sputnik Արմենիա
Տուժածները տեղափոխվել են բուժկենտրոն, ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ: 24.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-24T19:21+0400
2024-10-24T19:21+0400
2024-10-24T19:21+0400
հայաստան
վթար
տուժածներ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82262081_0:133:1280:853_1920x0_80_0_0_e6c53c3818da84450fb43579fd8ee7fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 15:55-ին։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և «Nissan» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, «Nissan»–ը հայտնվել է Արփա գետում:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։«Nissan» մակնիշի ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82262081_20:0:1157:853_1920x0_80_0_0_ddb52a2bad81d486ba1a8ca16b42565d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վթար, տուժածներ, երեխա
հայաստան, վթար, տուժածներ, երեխա
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկն ընկել է գետը, տուժածների թվում երեխա կա
Տուժածները տեղափոխվել են բուժկենտրոն, ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 15:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Զ., ծնված 1970 թ.) և «Nissan» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները, «Nissan»–ը հայտնվել է Արփա գետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Է. Մ-ն (ծնված 2017 թ.), Խ. Գ.-ն (ծնված 2004 թ.), Գ. Մ.-ն (ծնված 1975 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
«Nissan» մակնիշի ավտոմեքենան գետից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ: