https://arm.sputniknews.ru/20241024/putinn-asel-e-inchi-e-patrast-ukrainakan-hakamartutjany-verj-dnelu-hamar-82268399.html
Պուտինն ասել է` ինչի է պատրաստ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար
Պուտինն ասել է` ինչի է պատրաստ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցած տարի հակահարձակման ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են 16 հազար մարդ, իսկ վերջին ամսվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ... 24.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-24T20:55+0400
2024-10-24T20:55+0400
2024-10-24T21:17+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82270039_0:63:1280:783_1920x0_80_0_0_76e6cef54f5ed33a5cfa11a16892e2f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ՝ ելնելով «գետնի վրա» ստեղծվող իրողություններից։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:ՌԴ նախագահը խոսել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Անկարայի վերջին առաջարկի մասին, որին Մոսկվան համաձայնել է, բայց հաջորդ օրը Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բանակցություն վարել:«Վերջերս կրկին թուրքական կողմը, պարոն Էրդողանի օգնականը հենց Նյու Յորքից զանգեց ու ասաց, որ նոր առաջարկներ կան, որոնք խնդրում են քննարկել բանակցությունների վերաբերյալ: Ես համաձայնեցի, ասացի, որ մենք համաձայն ենք։ Հաջորդ օրը Կիևի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ ոչ մի բանակցություն, բնականաբար, չի պատրաստվում անցկացնել։ Բայց մենք թուրքերին ասացինք․ «Տղերք, իհարկե շնորհակալություն ձեր մասնակցության համար, բայց դուք առաջին հերթին երևի ձեր հաճախորդներից պիտի գլուխ հանեք: Ուզում են, թե չեն ուզում, թող ուղիղ ասեն այդ մասին»»,- ասել է Պուտինը։Ոչ ոք մեծ պատերազմ չի ուզում. Պուտինը՝ Մերձավոր Արևելքի հակամարտության մասինՆա հիշեցրել է, որ 2022 թվականի վերջին, նույնպես Անկարայի աջակցությամբ, կողմերը հասել էին հնարավոր փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի նախագծի, այն ժամանակ ուկրաինական պատվիրակությունը նախաստորագրել էր այն, իսկ հետո հրաժարվել։Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցած տարի հակահարձակման ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են 16 հազար մարդ, իսկ վերջին ամսվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան կորցրել է 26 հազար զինվոր:2022 թվականին հատուկ գործողության մեկնարկից հետո Մոսկվան Կիևի հետ բանակցություններ անցկացրեց Բելառուսում և Թուրքիայում։ 2024-ի փետրվարին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը պատմել էր, որ այդ դիվանագիտական խորհրդակցությունները գրեթե ավարտված էին, բայց ռուսական զորքերը Կիևից հետ քաշելուց հետո ուկրաինական կողմը «դեն նետեց» բոլոր պայմանավորվածությունները, իսկ հետո Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն արգելեց բանակցություններ վարել Մոսկվայի հետ։Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, դա մեզ միայն առույգացնում է. Պուտին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82270039_165:0:1209:783_1920x0_80_0_0_431b0b073fdf4175d7ea2ae2a0d9eb27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա
Պուտինն ասել է` ինչի է պատրաստ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար
20:55 24.10.2024 (Թարմացված է: 21:17 24.10.2024) Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցած տարի հակահարձակման ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են 16 հազար մարդ, իսկ վերջին ամսվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան կորցրել է 26 հազար զինվոր:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ՝ ելնելով «գետնի վրա» ստեղծվող իրողություններից։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք դիտարկել խաղաղ պայմանավորվածությունների ցանկացած տարբերակ՝ ելնելով այն իրողություններից, որոնք ստեղծվում են գետնի վրա։ Եվ պատրաստ չենք որևէ այլ բանի»,-ասել է նա պատասխանելով այն հարցին, թե ինչի է պատրաստ Ուկրաինայի հակամարտությանը վերջ դնելու համար։
ՌԴ նախագահը խոսել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Անկարայի վերջին առաջարկի մասին, որին Մոսկվան համաձայնել է, բայց հաջորդ օրը Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բանակցություն վարել:
«Վերջերս կրկին թուրքական կողմը, պարոն Էրդողանի օգնականը հենց Նյու Յորքից զանգեց ու ասաց, որ նոր առաջարկներ կան, որոնք խնդրում են քննարկել բանակցությունների վերաբերյալ: Ես համաձայնեցի, ասացի, որ մենք համաձայն ենք։ Հաջորդ օրը Կիևի ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ ոչ մի բանակցություն, բնականաբար, չի պատրաստվում անցկացնել։ Բայց մենք թուրքերին ասացինք․ «Տղերք, իհարկե շնորհակալություն ձեր մասնակցության համար, բայց դուք առաջին հերթին երևի ձեր հաճախորդներից պիտի գլուխ հանեք: Ուզում են, թե չեն ուզում, թող ուղիղ ասեն այդ մասին»»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի վերջին, նույնպես Անկարայի աջակցությամբ, կողմերը հասել էին հնարավոր փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի նախագծի, այն ժամանակ ուկրաինական պատվիրակությունը նախաստորագրել էր այն, իսկ հետո հրաժարվել։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ անցած տարի հակահարձակման ժամանակ Ուկրաինայի կորուստները կազմել են 16 հազար մարդ, իսկ վերջին ամսվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ Ուկրաինան կորցրել է 26 հազար զինվոր:
2022 թվականին հատուկ գործողության մեկնարկից հետո Մոսկվան Կիևի հետ բանակցություններ անցկացրեց Բելառուսում և Թուրքիայում։ 2024-ի փետրվարին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը պատմել էր, որ այդ դիվանագիտական խորհրդակցությունները գրեթե ավարտված էին, բայց ռուսական զորքերը Կիևից հետ քաշելուց հետո ուկրաինական կողմը «դեն նետեց» բոլոր պայմանավորվածությունները, իսկ հետո Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն արգելեց բանակցություններ վարել Մոսկվայի հետ։