00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է սկսել համալիր գործընթաց․ Պուտինը կոչ արեց դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում

© Sputnik / Рамиль Ситдиков / Фотохост-агентство brics-russia2024.ruՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2024
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Մոսկվան ձգտում է իր ծանրակշիռ ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել բռնությունները Մերձավոր Արևելքում և կենսական օգնություն տրամադրել տուժածներին:
«Անհետաձգելի առաջադրանքը, անշուշտ, մերձավորարևելյան խնդիրն ամբողջությամբ լուծելու համար համալիր քաղաքական գործընթացի մեկնարկն է։ Անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը, կենսական օգնություն ապահովել տուժածների համար, թեթևացնել նրանց տառապանքները», – ասել է Ռուսաստանի ղեկավարը Կազանում կայացած «ԲՐԻԿՍ+» ձևաչափով գագաթնաժողովի եզրափակիչ նիստում։
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է իր ծանրակշիռ ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործում ՝ չնայած բազմաթիվ սուր և կարևոր հարցերի, որոնք Մոսկվան լուծում է իր համար:
«Պաղեստինում խաղաղության և կայունության վերականգնման համար առանցքային պահանջ է երկու պետությունների բանաձևի իրականացումը, որը հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի և ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի կողմից», - ասել է ՌԴ նախագահը:
Իսրայելը տարածաշրջանի ճգնաժամը նոր մակարդակի հասցրեց՝ հարձակվելով Լիբանանի վրա. Էրդողան
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է ցանկացած ահաբեկչական դրսևորման և հիշեցրել, որ ռազմական գործողությունները տարածվել են Լիբանանի վրա, ներգրավված են նաև տարածաշրջանի այլ երկրներ: Կտրուկ աճել է Իսրայելի և Իրանի միջև առճակատման աստիճանը։ Այս ամենը, ըստ նրա, շղթայական ռեակցիա է հիշեցնում և ամբողջ Մերձավոր Արևելքը հասցնում լայնամասշտաբ պատերազմի եզրին, փախստականների թիվը գերազանցել Է 1,5 միլիոնը:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Իրանը ԲՐԻԿՍ - ի օգնությամբ արդար համակարգ ստեղծելու հույս ունի. Մասուդ Փեզեշքիան
Լրահոս
0