https://arm.sputniknews.ru/20241024/pashinjann-u-alievy-handipum-en-anckacnum-briks-gagatnazhvoghvovi-shrjanakum-82246282.html
Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում
Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում
Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարությունը հրապարակել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունների կադրերը։ 24.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-24T15:20+0400
2024-10-24T15:20+0400
2024-10-24T15:29+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82245315_0:90:1280:811_1920x0_80_0_0_8b50f7940d0b7cb41f42a9adaad96db4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։Կառավարության հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպումն ընթանում է ընդլայնված ձևաչափով։ Մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ քննարկում են անցկացրել Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ։Պուտինի աչքից չի վրիպել Փաշինյանի և Ալիևի աշխույժ զրույցըՀիշեցնենք` ՀՀ վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ–ի մասնաբաժնով առաջ են անցել G7–ից. ՊուտինԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82245315_101:0:1238:853_1920x0_80_0_0_b37dceac924617c79f027c4fed1cc0cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում
15:20 24.10.2024 (Թարմացված է: 15:29 24.10.2024) Հայաստանի կառավարությունը հրապարակել է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունների կադրերը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Կազանում ԲՐԻԿՍ–ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Կառավարության հրապարակած կադրերում երևում է, որ հանդիպումն ընթանում է ընդլայնված ձևաչափով։ Մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ
Փաշինյանն ու Ալիևը ակտիվ քննարկում են անցկացրել Մավրիտանիայի նախագահի ելույթի ժամանակ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը
մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կազանում, ուր ժամանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նա մասնակցում է գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: Կազմակերպության նախագահի պաշտոնը 2024 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Ռուսաստանը` արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսի ներքո:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է ընդգրկվել կառույցում:
2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։