https://arm.sputniknews.ru/20241024/hh-gaa-n-ev-rusastani-ga-sankt-peterburgi-bazhanmunqy-khamagvortsakcen-82258903.html
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի ԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը կհամագործակցեն
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի ԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը կհամագործակցեն
Sputnik Արմենիա
Համագործակցության ուղղություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար... 24.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-24T18:21+0400
2024-10-24T18:21+0400
2024-10-24T18:21+0400
գիտությունների ազգային ակադեմիա (գաա)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
գիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82255863_0:120:1280:840_1920x0_80_0_0_e1c2083106edabc67bd9deae2444b618.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը ստորագրել են չորս ուղղություններով փոխգործակցության ճանապարհային քարտեզ:Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ Անդրեյ Ռուդսկոյը:Սաղյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համայնքը չի մոռանում այն հսկայական աջակցությունը, որ ստացել է ԽՍՀՄ տարիներին, ինչի շնորհիվ հայ գիտությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել:«Դուք պարզապես հյուրեր չեք, այլ՝ մտերիմ և հարգելի գործընկերներ։ Այսօր հաջողությամբ զարգանում է համագործակցությունը գիտական կազմակերպությունների, գիտնականների միջև, պայմանագրեր և ճանապարհային քարտեզներ են ստորագրվել Կուրչատովի ինստիտուտի, «Ռոսատոմի» և այլ գիտական կառույցների հետ: Այս այցը ևս մեկ քայլ է մեր երկրների գիտական ինստիտուտների միջև զարգացման ճանապարհին», - ասել է Սաղյանը։Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ գիտական և կրթական ոլորտներում դժվար է գերագնահատել Ռուսաստանի և Հայաստանի կառուցողական փոխգործակցության կարևորությունը, և այսօր ստորագրված համաձայնագրերը կոչված են էական ներդրում ունենալ երկու երկրների ակադեմիական, համալսարանական համայնքի փոխգործակցության ընդլայնման գործում:Դիվանագետի խոսքով՝ այդ ոլորտներում փոխգործակցությունը լավ օրինակ է այն բանի, թե ներկայում ինչպիսին կարող է լինել երկու երկրների հարաբերությունների նկատմամբ մոտեցումը: Կոպիրկինն ընդգծել է, որ երկու ժողովուրդներին էլ դարեր շարունակ միավորում են ավանդույթներն ու գիտական ներուժի հարմարեցումը նոր իրողություններին:Համագործակցության ուղղությունների ցանկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար, տնտեսական գիտությունները, կիրառական գիտությունները և արդյունաբերական տեխնոլոգիաները, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական գիտությունները:Անդրեյ Ռուդսկոյը հիշեցրել է հայ գիտնականների ներդրումը ռուսական գիտության զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ ստորագրվող ճանապարհային քարտեզների հիմքում պրոֆիլային ինստիտուտների շփումների վերածնունդն է։ Դա համատեղ նախագծերի իրականացումն է, գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցությունը, տեղեկատվության և երիտասարդ մասնագետների փոխանակումը:Միջոցառման ընթացքում համագործակցության համաձայնագիր Է ստորագրվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82255863_0:0:1280:960_1920x0_80_0_0_e0b810df3f939f814a09868f04ad45a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գիտությունների ազգային ակադեմիա (գաա), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գիտություն
գիտությունների ազգային ակադեմիա (գաա), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, գիտություն
ՀՀ ԳԱԱ-ն և Ռուսաստանի ԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը կհամագործակցեն
Համագործակցության ուղղություններն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար, տնտեսական գիտությունները:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքը ստորագրել են չորս ուղղություններով փոխգործակցության ճանապարհային քարտեզ:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ Անդրեյ Ռուդսկոյը:
Սաղյանն ընդգծել է, որ Հայաստանի գիտական համայնքը չի մոռանում այն հսկայական աջակցությունը, որ ստացել է ԽՍՀՄ տարիներին, ինչի շնորհիվ հայ գիտությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել:
«Դուք պարզապես հյուրեր չեք, այլ՝ մտերիմ և հարգելի գործընկերներ։ Այսօր հաջողությամբ զարգանում է համագործակցությունը գիտական կազմակերպությունների, գիտնականների միջև, պայմանագրեր և ճանապարհային քարտեզներ են ստորագրվել Կուրչատովի ինստիտուտի, «Ռոսատոմի» և այլ գիտական կառույցների հետ: Այս այցը ևս մեկ քայլ է մեր երկրների գիտական ինստիտուտների միջև զարգացման ճանապարհին», - ասել է Սաղյանը։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ գիտական և կրթական ոլորտներում դժվար է գերագնահատել Ռուսաստանի և Հայաստանի կառուցողական փոխգործակցության կարևորությունը, և այսօր ստորագրված համաձայնագրերը կոչված են էական ներդրում ունենալ երկու երկրների ակադեմիական, համալսարանական համայնքի փոխգործակցության ընդլայնման գործում:
«Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատություններ և կազմակերպություններ և Հայաստանի ակադեմիայի ավելի քան 30 գիտական ինստիտուտներ սերտ փոխգործակցությամբ լուծելու են բարդ խնդիրներ՝ պատվաստանյութերի մշակումից մինչև լազերային ֆիզիկայի բնագավառում մշակումներ», - հայտարարել է Կոպիրկինը:
Դիվանագետի խոսքով՝ այդ ոլորտներում փոխգործակցությունը լավ օրինակ է այն բանի, թե ներկայում ինչպիսին կարող է լինել երկու երկրների հարաբերությունների նկատմամբ մոտեցումը: Կոպիրկինն ընդգծել է, որ երկու ժողովուրդներին էլ դարեր շարունակ միավորում են ավանդույթներն ու գիտական ներուժի հարմարեցումը նոր իրողություններին:
Համագործակցության ուղղությունների ցանկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բիոինժեներությունը, ագրոբիոտեխնոլոգիաները, բժշկությունը, սոցիալական, հումանիտար, տնտեսական գիտությունները, կիրառական գիտությունները և արդյունաբերական տեխնոլոգիաները, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական գիտությունները:
Անդրեյ Ռուդսկոյը հիշեցրել է հայ գիտնականների ներդրումը ռուսական գիտության զարգացման գործում։ Նա ընդգծել է, որ ստորագրվող ճանապարհային քարտեզների հիմքում պրոֆիլային ինստիտուտների շփումների վերածնունդն է։ Դա համատեղ նախագծերի իրականացումն է, գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցությունը, տեղեկատվության և երիտասարդ մասնագետների փոխանակումը:
Միջոցառման ընթացքում համագործակցության համաձայնագիր Է ստորագրվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև: