00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկամտահարկի, շահութահարկի, շրջհարկի նոր արտոնություններ կտրվեն ՏՏ ոլորտին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԳրասենյակ
Գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2024
Գրասենյակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՏՏ ընկերության շրջանառության հարկը 5 տոկոսից կիջնի 2 տոկոսի, իսկ շահութահարկը հնարավոր է` ընդհուպ մինչև 50 տոկոսով նվազեցվի։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական աջակցության նոր գործիքակազմ, հարկային արտոնությունների նոր շրջանակ է առաջարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ՏՏ ոլորտը զարգացնելու և գիտահետազոտական նորարարությունը, ինչպես նաև երկրի ներսում ապրանքներ ստեղծումը խթանելու համար նոր` 7–ամյա փաթեթը 3 հիմնական ուղղություն է ներառում։
Առաջին ուղղությամբ նախարարությունը մտադիր է խթանել նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական համայնք։
«Մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկում ենք եկամտահարկի 100 տոկոսանոց վերադարձ աշխատաշուկա մուտք գործող նոր աշխատակիցների համար։ Այսպիսով խթանում ենք ընկերություններին` ստեղծելու նոր աշխատատեղեր` հիմնականում համագործակցելով բուհերի հետ»,– նշեց նախարարը։
31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների դեպքում կլինի եկամտահարկի 51 տոկոսի վերադարձի հնարավորություն։
2–րդ ուղղությամբ ԲՏԱ–ն կաջակցի աշխատանքային միգրանտներին։ Հայրապետյանի խոսքով` մասնագիտական բարձր որակավորում ունեցող այդ մասնագետներին ներքաշելու համար շատ երկրներ իրենց ներքին օրենսդրությունը փոփոխում են։
«Այն ընկերությունները, որոնք այս մարդկանց կներգրավեն, եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ կունենան` ապահովելով աշխատանքի նոր մշակույթ ՀՀ–ում, ինչպես նաև իրականացնելով տեխնոլոգիական տրանսֆեր»,– ընդգծեց նա։
ԲՏԱ աջակցության ծրագրի 3–րդ ուղղությունը վերաբերում է կրթությանը, որով կխրախուսեն ընկերություններին, որպեսզի նրանք իրենց նոր աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնեն։
«Փոքր ընկերությունների համար մեկ եռամսյակի համար կվերադարձնենք եկամտահարկի 50 տոկոսը, իսկ խոշոր` 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների դեպքում` 25 տոկոսը։ Բացի այդ, նախարարությունը կփոխհատուցի ճանապարհային ծախսերի 70 տոկոսը, եթե ՏՏ ընկերությունն իր աշխատակիցներին ուղարկի վերապատրաստման արտերկիր։ Այդ գումարը, սակայն, չի կարող գերազանցել 2 մլն դրամը»,– տեղեկացրեց Հայրապետյանը։
Նրա խոսքով` բոլոր այն ընկերությունները, որոնք կանեն գիտահետազոտական աշխատանքներ, դրանցում ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20 տոկոսից կսահմանվի 10 տոկոս։
«ՀՀ–ն ծառայություններ մատուցող երկրից պետք է վերածվի արդյունք ստեղծող և արտահանող, միջազգային շուկաներին առաջարկ անող երկիր»,– հայտարարեց նախարարը։
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ նաև ՏՏ ընկերության շրջանառության հարկը 5 տոկոսից կիջնի 2 տոկոսի, իսկ շահութահարկը հնարավոր է` ընդհուպ մինչև 50 տոկոսով նվազեցվի։
Լրահոս
0