00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեփականության թղթի տակ կարող է և հիմք չլինել․ Փաշինյանը՝ Կիրանցից հանձնված գույքի մասին

© Sputnik / David GalstyanԿիրանց տանող ճանապարհ
Կիրանց տանող ճանապարհ
 - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
Կիրանց տանող ճանապարհ
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կառավարությունը հակաօրինական քայլ է արել և կիրանցեցիներին զրկել սեփականության իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ Սեփականության վկայագրերը կարևոր փաստաթղթեր են, բայց կարող է լինել այնպես, որ դրա տակ հիմք չլինի։ Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանի հարցին։
«Դուք հակաօրինական ճանապարհով քաղաքացիներին զրկել եք իրենց սեփականության իրավունքից։ Հսկիչ էլեկտրոնային քարտեզներում 57 միավոր գույք, որ ընդգրկված է Կիրանցի քարտեզում, ի՞նչ հիմքով է փոփոխվել»,- հարցրել էր ընդդիմադիր պատգամավորը։
Այս առիթով վարչապետը հիշեց վերջերս նախաձեռնված քրեական վարույթներից մեկը, որը վերաբերում է Երևան քաղաքում համայնքային նշանակության հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին հանձնելուն։
«Վերջերս պատահաբար բացահայտվեց, որ Երևանի Նորքի անտառներում համայնքային նշանակության հողերի վրա տրվել են հեկտարներով սեփականության վկայագրեր՝ առանց որևէ հիմքի։ Այսինքն՝ ձևավորվել է խումբ, և ինչ-ինչ ճանապարհով գնացել են, կադաստրից էդ վկայականներն ինչ-որ ձևերով ստացել են։ Ձեր ասած նույն տրամաբանությամբ որ նայում ենք, հաստատված սեփականության վկայագրեր են, այդ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել, հիմա այդ հողերի վերադարձը Երևանին ընթացքի մեջ է»,- ասաց վարչապետը։
Ուստի, ըստ Փաշինյանի, որքան էլ կարևոր է վկայականը, բայց կարող է պարզվել, որ դա այնքան էլ օրենքով սահմանված կարգով չի տրվել։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
Լրահոս
0