https://arm.sputniknews.ru/20241023/samvel-balasanjany-vorvoshel-e-qaghaqy-zijel-qp-in-zlm-82161777.html
Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ–ին. ԶԼՄ
Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ–ին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Վերջին օրերին լուրեր են պտտվում, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա օրերին հրաժարական կտա։ 23.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-23T09:45+0400
2024-10-23T09:45+0400
2024-10-23T10:06+0400
հայաստան
գյումրի
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
պաշտոն
վարդգես սամսոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2151/83/21518351_0:94:1000:657_1920x0_80_0_0_1da16bd801bc158f909ac7b61dfe0a4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել «Քաղացաիկան պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Պարբերականը հիշեցնում է, որ ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին և ներկա փոխքաղաքապետները: ԱՄՆ-ում բուժվող Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց նոյեմբերի 4-ին։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2151/83/21518351_0:0:1000:750_1920x0_80_0_0_5cdd6b617084a37e4c401c1b30effd73.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, պաշտոն, վարդգես սամսոնյան
հայաստան, գյումրի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, պաշտոն, վարդգես սամսոնյան
Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ–ին. ԶԼՄ
09:45 23.10.2024 (Թարմացված է: 10:06 23.10.2024) Վերջին օրերին լուրեր են պտտվում, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առաջիկա օրերին հրաժարական կտա։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել «Քաղացաիկան պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Բալասանյանների ընտանիքի դեմ սկսված հետապնդումներն իրենց «արդյունքը» տվել են` Սամվել Բալասանյանը որոշել է քաղաքը զիջել ՔՊ-ին և պահանջում է, որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական տա»,– նշում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ
ձերբակալվեցին, ապա գրավի դիմաց ազատ արձակվեցին Բալասանյանի որդին, նախկին և ներկա փոխքաղաքապետները: ԱՄՆ-ում բուժվող
Սամվել Բալասանյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության
հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները
ստանձնեց նոյեմբերի 4-ին։