00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանն ասաց՝ ինչու Հայաստանը Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին

© Sputnik / Кристина КормилицынаՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքին - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների հավաքին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չցանկացավ մանրամասնել, թե ինչ քննարկումներ են եղել Մոսկվայում փակ դռների հետևում։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik․ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդունելի չէին։ Այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։
Նա հետաքրքրվել էր, թե ինչու Հայաստանը չմիացավ Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։
«Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև դրանք, այնուամենայնիվ, փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, գուցե էթիկայի տեսանկյունից էլ շատ ճիշտ չէ։ Մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարություններում, և հակառակը, այդ հայտարարություններում կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում էլ որոշում կայացվեց չմիանալ փաստաթղթերին։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը չի միացել հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Երևանը մասնակցել է փաստաթղթի քննարկումներին, տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստում այն չի ստորագրել։
Լրահոս
0