https://arm.sputniknews.ru/20241023/hajastani-dem-paterazm-skselu-harcn-adrbejann-inqnurujn-chi-vorvoshelu-qaghaqaget-82150646.html
Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ
Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիան պատերազմից առաջ և ընթացքում հետախուզական տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։ 23.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-23T23:25+0400
2024-10-23T23:25+0400
2024-10-23T23:25+0400
հայաստան
ստեփան դանիելյան
ադրբեջան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Եթե այսօր Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի, ապա դա ինքնուրույն չի որոշելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վճռորոշ դեր են կատարել ոչ միայն իսրայելական զենքերը, այլև իսրայելական մասնագետները, որոնք կառավարել են զենքերը։ Կարևոր դերակատարում է ունեցել Մեծ Բրիտանիան, որն ավելի քան 100 միլիարդ դոլար ներդրում ունի Ադրբեջանում, և բրիտանական մոտ հարյուրից ավելի կարևոր գրասենյակներ կան այդ երկրում բացված։ Դանիելյանի խոսքով` պարզ չէ, թե դրանցից քանիսն են հատուկ ծառայության աշխատակիցներ։Նրա խոսքով` ըստ էության «թուրքական աշխարհի գաղափարը» իրականում 19-րդ դարից սկսած՝ բրիտանական գաղափարախոսությունն է, այսօր էլ իրավիճակը նույնն է՝ գործ ունենք բրիտանական ծրագրի հետ։Ինչու է Հայաստանը չարացնում «իրանական առյուծին». Թեհրանը սկսում է նյարդայնանալ«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը դեմ է Իրանը, դրա համար չի ստացվում, այստեղ հատուկ կարծիք ունի նաև Ռուսաստանը, որովհետև իրեն պետք չէ, որ Սյունիքն ամբողջությամբ լինի Թուրքիայի ազդեցության տակ։ Պատահական չէ, որ երբ Պետդեպի քարտուղարի տեղակալն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը գալիս են տարածաշրջան, ասում են՝ քանի որ Ուկրաինայում պատերազմ է, լավ իրավիճակ է, որ մենք և՛ պայմանագիր կնքենք, և՛ ճանապարհները բացենք, բառացիորեն և հրապարակային ասում են՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մնա, դա ուղղված է նաև Իրանի դեմ, սենց լավ առիթ էլ չի լինելու»,- ասաց Դանիելյանը։Նա վստահ է, որ եթե ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, Ռուսաստանը նորից գալու է տարածաշրջան, և այս ամենից հետո Թուրքիայի ազդեցությունը թուլանալու է։Անկարան տարածաշրջան մտավ պատերազմով, հիմա ՀՀ-ի հետ անցել է փափուկ ուժի կիրառման․ թուրքագետ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստեփան դանիելյան, ադրբեջան, պատերազմ
հայաստան, ստեփան դանիելյան, ադրբեջան, պատերազմ
Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանն ինքնուրույն չի որոշելու․ քաղաքագետ
Մեծ Բրիտանիան պատերազմից առաջ և ընթացքում հետախուզական տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Եթե այսօր Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսի, ապա դա ինքնուրույն չի որոշելու։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ վճռորոշ դեր են կատարել ոչ միայն իսրայելական զենքերը, այլև իսրայելական մասնագետները, որոնք կառավարել են զենքերը։ Կարևոր դերակատարում է ունեցել Մեծ Բրիտանիան, որն ավելի քան 100 միլիարդ դոլար ներդրում ունի Ադրբեջանում, և բրիտանական մոտ հարյուրից ավելի կարևոր գրասենյակներ կան այդ երկրում բացված։ Դանիելյանի խոսքով` պարզ չէ, թե դրանցից քանիսն են հատուկ ծառայության աշխատակիցներ։
«Պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո Բրիտանիան առնվազն ապահովել է Ադրբեջանի դիվանագիտական տանիքը, ՄԱԿ-ում բանաձևեր է խոչընդոտել, հետախուզական տվյալներ է տրամադրել Ադրբեջանին։Բացի այդ, մասնակցություն են ունեցել նաև Թուրքիան ու Պակիստանը։ Կարճ ասած` Ադրբեջանը պատերազմը սկսել է միջազգային թույլտվությամբ»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով` ըստ էության «թուրքական աշխարհի գաղափարը» իրականում 19-րդ դարից սկսած՝ բրիտանական գաղափարախոսությունն է, այսօր էլ իրավիճակը նույնն է՝ գործ ունենք բրիտանական ծրագրի հետ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը դեմ է Իրանը, դրա համար չի ստացվում, այստեղ հատուկ կարծիք ունի նաև Ռուսաստանը, որովհետև իրեն պետք չէ, որ Սյունիքն ամբողջությամբ լինի Թուրքիայի ազդեցության տակ։ Պատահական չէ, որ երբ Պետդեպի քարտուղարի տեղակալն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը գալիս են տարածաշրջան, ասում են՝ քանի որ Ուկրաինայում պատերազմ է, լավ իրավիճակ է, որ մենք և՛ պայմանագիր կնքենք, և՛ ճանապարհները բացենք, բառացիորեն և հրապարակային ասում են՝ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մնա, դա ուղղված է նաև Իրանի դեմ, սենց լավ առիթ էլ չի լինելու»,- ասաց Դանիելյանը։
Նա վստահ է, որ եթե ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծվի, Ռուսաստանը նորից գալու է տարածաշրջան, և այս ամենից հետո Թուրքիայի ազդեցությունը թուլանալու է։