https://arm.sputniknews.ru/20241022/ymbish-shant-khachatrjany-dardzav---ashkharhi-m23-arajnutjan-pvokhchempivon-82157767.html
Ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի Մ23 առաջնության փոխչեմպիոն
Ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի Մ23 առաջնության փոխչեմպիոն
Sputnik Արմենիա
Ավելի ուշ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Հայկ Խլոյանը։ 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T21:57+0400
2024-10-22T21:57+0400
2024-10-22T21:57+0400
շանթ խաչատրյան
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82115451_0:0:1600:901_1920x0_80_0_0_de0a6fbb4e383ec9fdf445eda5c5c5e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում Շանթ Խաչատրյանը (72կգ, հունահռոմեական ոճ) 1։3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գիորգի Չխիկվաձեին ու դարձավ արծաթե մեդալակիր։Եզրափակիչում համառ գոտեմարտ էր, ու երբ հաշիվը 1։1 էր, Խաչատրյանը հնարավորություն ստացավ միավոր վաստակել, քանի որ մրցակիցը պատժվեց պասիվության համար։ Ռիսկի գնալով Շանթը բաց թողեց մրցակցի հակագրոհն ու պարտվեց 1։3 հաշվով։Նույն հաշիվը Խաչատրյանի օգտին գրանցվեց նաև քառորդ եզրափակիչում, որում նա հաղթեց իրանցի Սեյեդ Սոհրաբիին։ Իսկ կիսաեզրափակիչում Շանթ Խաչատրյանը արդեն իր համար ավանդական դարձած 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։Ավելի ուշ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Հայկ Խլոյանը, որի մրցակիցը 97կգ քաշայինների եզրափակիչում լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82115451_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7af2ce306d7e6fa982d946767ab0c82e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շանթ խաչատրյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ
շանթ խաչատրյան, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ
Ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձավ աշխարհի Մ23 առաջնության փոխչեմպիոն
Ավելի ուշ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Հայկ Խլոյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչում Շանթ Խաչատրյանը (72կգ, հունահռոմեական ոճ) 1։3 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գիորգի Չխիկվաձեին ու դարձավ արծաթե մեդալակիր։
Եզրափակիչում համառ գոտեմարտ էր, ու երբ հաշիվը 1։1 էր, Խաչատրյանը հնարավորություն ստացավ միավոր վաստակել, քանի որ մրցակիցը պատժվեց պասիվության համար։ Ռիսկի գնալով Շանթը բաց թողեց մրցակցի հակագրոհն ու պարտվեց 1։3 հաշվով։
72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը իր ելույթները սկսեց որակավորման փուլից, որում 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ շվեյցարացի Մայքլ Պորտմանի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում էլ մեր ըմբիշը հաղթեց ժամանակից շուտ։ Այս անգամ 9։0 հաշվով առավելության հասնելով ճապոնացի Կենսակու Օնոյի նկատմամբ։
Նույն հաշիվը Խաչատրյանի օգտին գրանցվեց նաև քառորդ եզրափակիչում, որում նա հաղթեց իրանցի Սեյեդ Սոհրաբիին։ Իսկ կիսաեզրափակիչում Շանթ Խաչատրյանը արդեն իր համար ավանդական դարձած 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց շվեդ Գեորգիոս Բարբանոսին։
Ավելի ուշ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Հայկ Խլոյանը, որի մրցակիցը 97կգ քաշայինների եզրափակիչում լինելու է Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովը։