https://arm.sputniknews.ru/20241022/hunahrvomeakan-votshi-ymbshamarti-m23-ashkharhi-arajnutjunum-2-haj-marzik-kisaezrapakichum-en-82152698.html
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 2 հայ մարզիկ կիսաեզրափակիչում են
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 2 հայ մարզիկ կիսաեզրափակիչում են
Sputnik Արմենիա
Այսօր երեկոյան 2 ըմբիշներ գոտեմարտելու են աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։ 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T18:52+0400
2024-10-22T18:52+0400
2024-10-22T18:56+0400
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79234257_0:114:2235:1371_1920x0_80_0_0_e34ff273465dba3de82a17f7fc9b1ccb.png
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ևս 5 ըմբիշներ, որրոնցից երկուսին հաջողվել է հասնել կիսաեզրափակիչ։63 կգ քաշային Արման Վարդանյանն էլ քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսի հետ։ Արմանը հաղթեց ու անցավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։Այսօր երեկոյան եզրափակիչում Շանթ Խաչատրյանը(72կգ) և Հայկ Խլոյանը (97կգ) գոտեմարտելու են աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79234257_128:0:2107:1484_1920x0_80_0_0_ec342df8c25ff9c9f4a55d97cac7594b.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 2 հայ մարզիկ կիսաեզրափակիչում են
18:52 22.10.2024 (Թարմացված է: 18:56 22.10.2024) Այսօր երեկոյան 2 ըմբիշներ գոտեմարտելու են աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Տիրանայում ընթացող մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի ևս 5 ըմբիշներ, որրոնցից երկուսին հաջողվել է հասնել կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Ալբերտ Վարդանյանի մրցակիցը ղրղզ Էրլան Մանաթբեկովն էր։ Մեր մարզիկը գերազանց գոտեմարտ անցկացրեց ու արդեն առաջին մրցափուլում հաղթանակի հասնելու հայտ ներկայացրեց։ Հայ ըմբիշը հաղթում էր 6։1 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Ալբերտը զարգացրեց հաջողությունն ու հաղթանակի հասավ 8։1 հաշվով՝ անցնելով կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է Ռուսաստնի ներկայացուցիչ Դմիտրի Բաբորիկոն։
63 կգ քաշային Արման Վարդանյանն էլ քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոնալդո Սանչես Ռամիրեսի հետ։ Արմանը հաղթեց ու անցավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է մոլդովացի Վիտալի Յերյոմենկոյի հետ։
Այսօր երեկոյան եզրափակիչում Շանթ Խաչատրյանը(72կգ) և Հայկ Խլոյանը (97կգ) գոտեմարտելու են աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար։