https://arm.sputniknews.ru/20241022/grete-mek-amsum-bejrut-erevan-chvertvov-hajastan-e-zhamanel-870-mard-sinanjan-82110428.html
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան
Sputnik Արմենիա
Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T09:01+0400
2024-10-22T09:01+0400
2024-10-22T09:04+0400
բեյրութ
հայաստան
լիբանան
զարեհ սինանյան
իսրայել
սփյուռքահայ
սփյուռք
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24041066_0:22:1600:922_1920x0_80_0_0_c25e259705637863de17fb2ae65b4873.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։«Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։ Իսրայելական ավիացիան 8 հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանինՀիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
բեյրութ
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/08/24041066_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8711a0eac8a4578af707d33c154b50d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեյրութ, հայաստան, լիբանան, զարեհ սինանյան, իսրայել, սփյուռքահայ, սփյուռք, պատերազմ
բեյրութ, հայաստան, լիբանան, զարեհ սինանյան, իսրայել, սփյուռքահայ, սփյուռք, պատերազմ
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան
09:01 22.10.2024 (Թարմացված է: 09:04 22.10.2024) Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։
Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։
«Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։
Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։
«Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։
Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով: