https://arm.sputniknews.ru/20241022/datavvorneri-evrvopakan-miutjuny-mtahvogvats-e-hajastanum-datavvorneri-ankakhutjan-harcvov-82159478.html
Դատավորների եվրոպական միությունը մտահոգված է Հայաստանում դատավորների անկախության հարցով
Դատավորների եվրոպական միությունը մտահոգված է Հայաստանում դատավորների անկախության հարցով
Sputnik Արմենիա
Միությունն ակնկալում է հայաստանյան իշխանություններից զերծ մնալ նման քայլերից։ 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T23:26+0400
2024-10-22T23:26+0400
2024-10-22T23:27+0400
դատավոր
հհ դատավորների միություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108676332_11:0:1376:768_1920x0_80_0_0_d7e4f441f893c0704b28b24a54b4f892.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստով Հայաստանում վիճակը վերջին 1 տարում ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է: Նման արձանագրում է արել Դատավորների եվրոպական միությունը հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում։ Միության ընդունած բանաձևը հրապարակել է ՀՀ դատավորների միությունը։Մասնավորաբար, Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է, որ դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն դրանց լուծում տվող անձանց վրա:Դատավորների եվրոպական միությունն ակնկալում է հայաստանյան իշխանություններից զերծ մնալ նման քայլերից։ Միաժամանակ, հրավիրում է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։Միությունը նաև ակնկալում է գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում, և ոչ թե շրջանցում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108676332_205:0:1229:768_1920x0_80_0_0_69268cbf0753e8766da6f419cda7124b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, հհ դատավորների միություն
դատավոր, հհ դատավորների միություն
Դատավորների եվրոպական միությունը մտահոգված է Հայաստանում դատավորների անկախության հարցով
23:26 22.10.2024 (Թարմացված է: 23:27 22.10.2024) Միությունն ակնկալում է հայաստանյան իշխանություններից զերծ մնալ նման քայլերից։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Պաշտոնատար անձանց կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման չարաշահումների և դատավորների անկախությանը միջամտության փաստով Հայաստանում վիճակը վերջին 1 տարում ոչ միայն չի բարելավվել, ընդհակառակը՝ վատթարացել է: Նման արձանագրում է արել Դատավորների եվրոպական միությունը հոկտեմբերի 18-ին Քեյփթաունում տեղի ունեցած համաժողովում։ Միության ընդունած բանաձևը հրապարակել է
ՀՀ դատավորների միությունը։
Մասնավորաբար, Դատավորների եվրոպական միությունն արձանագրում է, որ դատավորների անկախության նկատմամբ միջամտություն և օրենքի գերակայության սկզբունքի խախտում պետք է դիտարկվեն բոլոր այն դեպքերը, երբ կարգապահական վարույթներ հարուցողները ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն դրանց լուծում տվող անձանց վրա:
Անընդունելի է նաև, երբ երբ դատավորների գնահատումն իրականացվում է այնպիսի մարմնի կողմից, որում մեծամասնություն են կազմում ոչ դատավոր անդամները:
Դատավորների եվրոպական միությունն ակնկալում է հայաստանյան իշխանություններից զերծ մնալ նման քայլերից։ Միաժամանակ, հրավիրում է Եվրոպայի խորհրդի իրավասու մարմիններին և այլ կառույցներին հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Միությունը նաև ակնկալում է գնահատման և կարգապահական վարույթների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների անշեղ հետևում, և ոչ թե շրջանցում: