00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկանխատեսելի իրավիճակ. պարզվում է` մոլդովացիներն այնքան էլ չեն ուզում մտնել Եվրոպա

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԸնտրություններ Մոլդովայում
Ընտրություններ Մոլդովայում - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2024
Ընտրություններ Մոլդովայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Օսկարին» հավակնող լարված կինոդրամա կարելի է նկարահանել Մոլդովայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների և հանրաքվեի մասին։ Մեկնաբաններից մեկի հայտնած այս կարծիքին դժվար է չհամաձայնել։
​Նախօրեին անխտիր բոլոր սոցիոլոգները անվերապահորեն պնդում էին՝ եվրաինտեգրման կողմնակիցները հաղթելու են պատկառելի առավելությամբ։ Ու հանկարծ կեսգիշերին մոտ, երբ հաշվված էր քվեաթերթիկների երկու երրորդը, պարզվեց, որ պատկերը ճիշտ հակառակն է՝ մոտ 12 տոկոս առավելությամբ հաղթում են նրանք, ովքեր դեմ են, որ երկրի Սահմանադրության նախաբանում ամրագրվի Եվրամիությանը միանալու վերջնական նպատակը։
Գործող նախագահ Մայա Սանդուն, որը նախօրոք պատրաստվում էր մեծ հաղթական ասուլիսին, անսպասելիորեն չեղյալ հայտարարեց լրագրողների հետ հանդիպումը և հանդես եկավ շատ կարճ՝ ընդամենը մեկուկեսրոպեանոց հայտարարությամբ՝ մեղադրելով դրսի ուժերին քվեարկությանը միջամտելու և դեմոկրատիայի դեմ ոտնձգությունների մեջ։ Ընդամենը մի հատված զայրույթով լի այդ ելույթից. «Հանցագործ խմբավորումները՝ աշխատելով օտարերկրյա ուժերի հետ, տասնյակ միլիոնավոր եվրոներով, ստով ու քարոզչությամբ ողողելով մեր պետությունը, թակարդն են գցել մեր երկիրը և մեր քաղաքացիներին։ Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ այդ հանցավոր խմբավորումները փորձել են գնել 300 հազար ձայն»։
Հաջողվե՞լ է, թե՞ չի հաջողվել այդքան մեծ քանակությամբ քվե գնել, նախագահը չմանրամասնեց։ Ավելին, կեսգիշերից հետո իրադրությունը սկսեց փոխվել, եվրաինտեգրման հակառակորդների առավելությունը գնալով նվազում ու նվազում էր, մի պահ կատարյալ հավասարություն տիրեց, և վերջապես լուսաբացին, երբ հաշվված էին գրեթե բոլոր քվեաթերթիկները, պարզվեց, որ վերջին պահին եվրաինտեգրման կողմնակիցները մի փոքր առաջ են անցել և հաղթել աննշան առավելությամբ՝ մոտ 5 հազար ձայնով։ Բայց հո հաղթել են։ Իհարկե, կարելի է ակնկալել, որ ընդդիմությունը բողոքարկելու է, դիմելու է Սահմանադրական դատարան։
Մեզ մոտ՝ Հայաստանում, դա երբեք արդյունք չի տվել, որովհետև մեր Սահմանադրականը միշտ, բոլոր ժամանակներում եղել է իշխանությունների հլու կամակատարը։ Չգիտեմ, թե Մոլդովայում ինչպես է, բայց գոնե այսօրվա դրությամբ իրադրությունը սա է՝ հանրաքվեն կայացել է, եվրաինտեգրման կողմնակիցները հաղթել են չնչին առավելությամբ, իսկ նախագահի ընտրություններում մոտ 43 տոկոս ձայն ստացած Մայա Սանդուն նոյեմբերի 3-ին կմրցի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի հետ, որի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 26 տոկոսը։
Այսինքն` նախագահի գլխավորած իշխող կուսակցության մինիմում ծրագիրը փաստորեն կատարվել է՝ Եվրամիությանն անդամակցելու ջատագովները հաղթել են, Սանդուն էլ երկրորդ փուլի նախօրեին մոտ 15 տոկոսով առաջ է անցնում մրցակցից։ Մեկնաբանները տրամաբանական հարց են տալիս՝ բա էդ դեպքում ինչո՞ւ իշխանականների շրջանում չկա նախկին էնտուզիազմը։ Ախր, իշխանական ճամբարում էլ բոլորը հրաշալի հասկանում են, թե ինչու ձայների հաշվարկի գիշերային դրաման արևածագին հանկարծ ավարտվեց, այսպես ասենք, Եվրոպայի հաղթանակով։ Այո′, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ սկսեցին ստացվել հենց եվրոպական տարբեր երկրներում կայացած քվեարկության արդյունքները։
Հիմա կասեք՝ բայց չէ՞ որ միաժամանակ ստացվում էին նաև Ռուսաստանում ապրող և աշխատող մոլդովացիների քվեարկության մասին տվյալները։ Շատ ճիշտ եք, միայն թե, մի նրբություն կա. Արևմուտքում մոլդովացիները շատ ավելի մեծ հնարավորություն ունեին քվեարկելու։ Ես չեմ ասում։ Ահա արևմտյան լրատվամիջոցներիբերած տեղեկությունները։ Ռուսաստանում, որտեղ պաշտոնական տվյալներով մոտ կես միլիոն մոլդովացի է ապրում, բացվել էր ընդամենը երկու ընտրատեղամաս՝ երկուսն էլ Մոսկվայում, իսկ Իտալիայում, որտեղ 100 հազար մոլդովացի կա, գործում էր, չե′ք հավատա… ավելի քան 50 ընտրատեղամաս՝ փաստորեն բոլոր քիչ թե շատ խոշոր բնակավայրերում։
Ու տեսեք, թե ինչ է ստացվում։ Էլի ես չեմ ասում, արևմտյան առաջատար լրատվամիջոցներն են փաստում. Մոլդովայում ապրող Մոլդովայի քաղաքացիները քվեարկել են եվրաինտեգրման դեմ, իսկ դրսում ապրող Մոլդովայի քաղաքացիները, ընդհակառակը, արտահայտվել են եվրաինտեգրման օգտին։
Համաձայնե՛ք, սա պրոբլեմ է լինելու Սանդուի համար, եթե, իհարկե, նա վերընտրվի երկու շաբաթից։ Ախր, էս հարցում էլ կասկածներ կան։ Առաջին հայացքից ամեն ինչ շատ պարզ է թվում՝ դե, ինչպե՞ս կարող է երկրորդ փուլում չհաղթել այդ կինը, որին մնում է ընդամենը իր 43 տոկոսը դարձնել 50 պլյուս մեկ, այնինչ, մրցակիցը ստիպված է լինելու կրկնապատկել իր ունեցած ձայները, ինչը ֆանտաստիկ է թվում։ Սակայն փորձառու մասնագետներն ասում են՝ իրականում Սանդուն իր 43 տոկոսը էապես մեծացնելու հնարավորություն գրեթե չունի, մնացած բոլոր քիչ թե շատ լուրջ աջակցություն վայելող մրցակիցներն իրենց ընտրողներին հիմնականում կոչ են անելու նոյեմբերի 3-ին քվեարկել Սանդուի հակառակորդի օգտին, և նրան տրվելիք քվեների քանակը կտրուկ աճելու է։ Սակայն նույնիսկ եթե այդ կինը վերընտրվի, եվրոպական մայրաքաղաքներում նրան ասելու են՝ ախր, դուք հավաստիացնում էիք, թե ձեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը դեպի Եվրոպա է ձգտում, հիմա պարզվում է, որ առնվազն Մոլդովայում ապրող մոլդովացիներն այնքան էլ չեն ուզում մտնել Եվրոպա։ Իսկ առջևում խորհրդարանի հաջորդ տարվա ընտրություններն են, որոնց արդյունքները շատ դժվար է կանխատեսել։
Լրահոս
0