00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միանա՞լ ԲՐԻԿՍ-ին, թե՞ պարտվել. Արևմուտքը պետք է ընտրություն անի

© RIA Novosti / AvroraԲՐԻԿ գագաթնաժողով
ԲՐԻԿ գագաթնաժողով - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2024
ԲՐԻԿ գագաթնաժողով
Բաժանորդագրվել
ԲՐԻԿՍ-ի ժողովրդականության աճը միանգամայն օբյեկտիվ բնույթ է կրում, և այն չի կարելի ընկալել ամբողջ աշխարհակարգի մասշտաբային վերափոխումից անջատ։
ԲՐԻԿՍ-ի ստեղծումից դեռ 20 տարի էլ չի անցել, բայց նույնիսկ այն ժամանակ՝ 2006-ին, պարզ էր, որ աշխարհը նոր դարաշրջան է մտնում: «Սկսվեց նոր աշխարհակարգի ձևավորումը, և բոլորը հասկանում էին, որ փոփոխությունների ծավալները հսկայական և համընդհանուր են լինելու», գրում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Պյոտր Ակոպովը:
Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:
Կազանում կազմակերպված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո խոշորագույն միջազգային միջոցառումն է, որ անցկացվում է Ռուսաստանում։ Իհարկե, դժվար է ավելի ցայտուն ցուցադրել, որ «Ռուսաստանին մեկուսացնելու» արևմտյան բոլոր փորձերը ձախողվել են, բայց սկզբունքորեն դա պարզ դարձավ արդեն 2022 թվականին, և Իսրայելի կողմից Գազայում (իսկ այժմ՝ Լիբանանում) պատերազմ կազմակերպելուց հետո «ամբողջ աշխարհով համախմբվելու, ագրեսորին պատժելու» արևմտյան կոչերի ստահոդությունը հասկանալի դարձավ նույնիսկ դիլետանտներին։
Այնպես որ 24 երկրների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինին հյուրընկալվելու խորհրդանշական հանգամանքը սկզբունքորեն առաջին հերթին հենց Արևմուտքի համար է. չկարողանալով անտեսել այդ փաստը, դա փորձում են բացատրել ամենատարբեր պատճառներով՝ Գլոբալ Հարավի երկրների հետ աշխատանքում սեփական սխալներից մինչև հակագաղութային և հակաարևմտյան հռետորաբանության ռուսական մանիպուլյացիա։ Այնուամենայնիվ, ԲՐԻԿՍ-ի ժողովրդականության աճը լիովին օբյեկտիվ բնույթ է կրում, և դա հնարավոր չէ անջատել ամբողջ աշխարհակարգի մասշտաբային վերափոխման փաստից:
Հայաստանն այս փուլում չի դիտարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը. Գրիգորյան
ԲՐԻԿՍ-ի ստեղծումից դեռ 20 տարի էլ չի անցել, բայց նույնիսկ այն ժամանակ՝ 2006-ին, պարզ էր, որ աշխարհը նոր դարաշրջան է մտնում: Սկսվեց նոր աշխարհակարգի ձևավորումը, և թեև ո՛չ այդ գործընթացի արագությունը, ո՛չ էլ պայքարի ինտենսիվությունը դեռ պարզ չէին, բայց բոլորը հասկանում էին, որ փոփոխությունների մասշտաբը հսկայական և համընդհանուր է լինելու: ԲՐԻԿՍ-ի ձևավորումից ընդամենը մի քանի ամիս անց (այն ժամանակ միավորումը դեռ կազմված էր չորս երկրից) Վլադիմիր Պուտինը հանդես եկավ մյունխենյան ելույթով, որում նախազգուշացրեց, որ Արևմուտքի (և առաջին հերթին ԱՄՆ-ի)` ժողովուրդներին մոլորեցնելու փորձերը հեռանկար չունեն. ըստ էության, դա միաբևեռ աշխարհի կառուցման ծրագրերի ձախողման արձանագրումն էր։
2008-ին սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի մեղքն ամբողջովին ընկնում էր ԱՄՆ-ի վրա, և քանի որ հենց ԱՄՆ–ն էր վերահսկում համաշխարհային ֆինանսական համակարգը, ամբողջ մոլորակը ստիպված եղավ հատուցել ամերիկյան ագահության դիմաց: Այդ պահին ԱՄՆ-ն արդեն «իրենով էր արել» Իրաքը՝ Մերձավոր Արևելքի առանցքային երկիրը, այնպես որ երեք տարի անց սկսված «արաբական գարունը»՝ ամբողջ տարածաշրջանի համար իր ծանրագույն հետևանքներով, փաստորեն կանխորոշված էր։ 2011 թվականից մինչև 2014 թվականն ընդամենը մեկ քայլ էր մնացել, երբ Ռուսաստանը բացահայտ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ մտավ Արևմուտքի հետ, որը փորձում էր «իրենով անել» Ուկրաինան։ Հետո իրադարձությունները սկսեցին ձնագնդի պես զարգանալ մինչև 2022 թվականը, երբ հակամարտությունը ստացավ ռազմական (թեկուզ Արևմուտքի հետ ոչ ուղղակի) բնույթ։
ԲՐԻԿՍ–ին միանալը դրական կանդրադառնա Երևանի ու Բաքվի հարաբերությունների վրա. Կոպիրկին
Այս բոլոր տարիներին Արևմուտքը թուլանում էր, իսկ Գլոբալ Հարավը՝ ամրապնդվում։ Արևմուտքի թուլացումն օբյեկտիվ գործընթաց էր, որն ուներ աշխարհաքաղաքական, պատմական, տնտեսական և այլ պատճառներ։ Բայց գլխավորն այն էր, որ արևմտյան գերիշխանության կեսդարյա դարաշրջանն ավարտվում է, և դա դրսևորվում է անգլո-սաքսոնական կանոններով գլոբալիզացիայի ծրագրի (որի իրագործման վրա էր գլխավոր շեշտը դրվել ԱՄՆ-ում և Եվրոպայում) փլուզման տեսքով։ Գլոբալիզացիան չավարտվեց և սկսեց փլուզվել ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կամ Գլոբալ Հարավի որոշ երկրներ ապստամբեցին դրա դեմ, այլ հենց դրա սխալ կոնստրուկցիայի պատճառով:
Չէր կարելի գրկել անգրկելին, այսինքն՝ ստիպել ամբողջ աշխարհին ապրել Արևմուտքի համար շահեկան և Արևմուտքում գրված կանոններով (քաղաքական, ֆինանսատնտեսական, առևտրային, մշակութային, գաղափարական)։ Իհարկե, անգլո-սաքսոնական «գլխապտույտ հաջողություններին» շատ նպաստեց ԽՍՀՄ–ի ինքնասպանությունը, որից հետո Արևմուտքի վերնախավի մեծ մասն իսկապես հավատաց «պատմության ավարտին» և «գլոբալ կառավարության» դարաշրջանի գալուստին։ Սակայն արդեն 2000-ականների կեսերին պարզվեց, որ Արևմուտքը չի կարողանում գլուխ հանել գլոբալ պատվիրատուի՝ ճարտարապետ-կապալառու-շինարարի դերից․ ամեն ինչ քայքայվում է։
Այդ ժամանակ էլ առաջացավ ԲՐԻԿՍ-ը՝ ի սկզբանե որպես համակարգման գործիք ոչ արևմտյան երկրների միջև, որոնք հասկանում էին, որ Արևմուտքն ինքը սխալ տեղ է գնում՝ ամբողջ աշխարհը քարշ տալով իր հետևից։ Անցած տարիների ընթացքում Արևմուտքն ավելի է թուլացել, ընդ որում՝ դա վերաբերում է արդեն ոչ միայն համաշխարհային ասպարեզում ունեցած դիրքերին, այլև ներքին վիճակին։ ԱՄՆ-ն անցած տասնամյակի կեսերին մտավ աճող ցնցումների շրջան և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ոչ միայն չի կարողանա դուրս գալ դրանից, այլև գտնվում է ներքին լուրջ իրարանցման մեջ հայտնվելու վտանգի տակ։
Դա չի նշանակում, որ Ամերիկան այլևս ուժ չունի պայքարելու համաշխարհային հեգեմոնի դիրքերը պահպանելու համար, բայց ստացվում է, որ պետք է ընտրություն կատարի համաշխարհային ասպարեզում՝ գերիշխանությունը պաշտպանելու փորձերի և ներքին բարեփոխումների միջև։ Սակայն գործող ամերիկյան վերնախավը չի ցանկանում և չի կարող հրաժարվել համաշխարհային տիրապետության հավակնություններից (եթե իրերն իրենց անուններով կոչենք), ինչը նշանակում է, որ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ռազմավարությունն ու պրակտիկան չեն փոխվի առանց լայնածավալ ներքին ցնցումների։ Այսինքն՝ Ամերիկան կփորձի միաժամանակ խաղալ բոլոր խաղատախտակների վրա՝ զսպելով նրանց, ովքեր կարող են իրական կամ պոտենցիալ սպառնալիք ներկայացնել իր գերիշխանության համար։
ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
Ի՞նչ է սա նշանակում ԲՐԻԿՍ-ի համար: Այն, որ դաշինքը ստիպված կլինի ավելի ու ավելի հակաամերիկյան դառնալ ոչ թե ԱՄՆ-ի հետ դիմակայության պատճառով, այլ, որ ԱՄՆ-ն ինքը հանգիստ չի թողնի նրան։ Ամերիկայի համար կտրականապես անընդունելի է այլընտրանքային գլոբալ ճարտարապետության (ֆինանսական, առևտրային, ռազմական) կառուցման ցանկացած նախագիծ, առավել ևս այնպիսիք, որոնք միավորում են ոչ արևմտյան աշխարհի առանցքային երկրներին՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, արաբական աշխարհ և Լատինական Ամերիկա։ Եվ ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների նկատմամբ, որպեսզի խանգարի կամ գոնե դանդաղեցնի նրանց առաջխաղացումը դեպի նույն ֆինանսական համակարգերի ինտեգրում։
ԲՐԻԿՍ-ն ընդլայնման հարց չէր դրել մինչև 2022 թվականը, և միայն դրանից հետո սկսեց նոր անդամներ ընդունել: Արգենտինայում իշխանության եկավ ամերիկամետ և հակաչինական տրամադրված նախագահ Միլեյը: Սաուդյան արքայազն Մուհամմեդը որոշակի դադար է վերցրել, և ԲՐԻԿՍ-ին իր երկրի լիարժեք անդամակցությունը, հնարավոր է, հաստատվի Կազանի գագաթնաժողովում:
Սակայն Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Եթովպիան միացան ԲՐԻԿՍ-ին, որը «հնգյակից» դարձավ «իննյակ»: Այս ընդլայնմամբ ԲՐԻԿՍ-ն արդեն իսկապես դարձել է գլոբալ միավորում, քանի որ նախկինում դրանում ընդհանրապես ներկայացված չէր երկումիլիարդանոց իսլամական աշխարհը, որի երեք երկրներն այժմ գտնվում են կառույցում։ Հերթում իսլամական աշխարհի ևս մի քանի շատ կարևոր երկրներ կան։ Նույնիսկ եթե Սաուդյան Արաբիայի հետ հարցը դեռ առկախված լինի, ապա ԲՐԻԿՍ–ի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորել բազմաթիվ մահմեդական պետություններ՝ Թուրքիայից մինչև Մալայզիա:
Իհարկե, ԲՐԻԿՍ-ի առանձին երկրների միջև կան բազմաթիվ տարաձայնություններ։ Ամենանշանավորը համարվում է չին-հնդկականը (չնայած ներկայիս գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի՝ վերջին չորսուկես տարվա ընթացքում առաջին պաշտոնական հանդիպումը (2020 թվականի գարնանը Հիմալայներում տեղի ունեցած սահմանային բախումներից ի վեր նրանք բանակցություններ չեն վարել): Եվ հենց այդ հակասությունների վրա են փորձում «խաղալ» անգլոսաքսերը, հատկապես այն երկրների նկատմամբ, որոնց վրա չեն կարող ուղիղ ճնշում գործադրել։
Սակայն առկա տարաձայնությունները ոչինչ են այն բանի համեմատ, ինչը միավորում է ԲՐԻԿՍ+ երկրներին, իսկ դա այն ընկալումն է, որ Արևմուտքն իր աշխարհակարգի մոդելը մյուսներին պարտադրելու ո՛չ իրավունք ունի, ո՛չ էլ հնարավորություն։ «Արևմուտքի մայրամուտի» գործընթացին նպաստելու ցանկալի արագության և մեթոդների վերաբերյալ տարաձայնություններ միշտ կլինեն ԲՐԻԿՍ-ի ներսում, բայց ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ արևմտյան գերիշխանության ավարտը բխում է ԲՐԻԿՍ-ի շուրջ համախմբվող բոլոր երկրների շահերից:
Իրականում, ի դեպ, այն բխում է նաև հենց Արևմուտքի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի շահերից, բայց նրանք արդեն դարձել են պարզապես մակաբույծ և ապազգային գլոբալիստական նախագծի կրողներ և չեն կարող պաշտպանել իրենց ազգային շահերը։ Բայց եթե նրանք, այնուամենայնիվ, իրենց պարտադրված դերից հրաժարվելու կամք և ուժ ունենան, ԲՐԻԿՍ-ը ուրախությամբ կհամագործակցի նոր աշխարհակարգի կանոնների մշակման և նոր աշխարհակարգի կառուցման գործում։ Որն ամեն դեպքում կառուցվելու է՝ Արևմուտքի հետ, թե նրա կամքին հակառակ։
Սերբիան ԲՐԻԿՍ-ին միանալը դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. փոխվարչապետ
Լրահոս
0