https://arm.sputniknews.ru/20241018/briks-erkrnern-ashkharhi-tntesakan-atshi-sharzhich-uzhn-en-putin-81984003.html
ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ առաջնորդը նշել է, որ ԲՐԻԿՍ–ը զգալի դեր է խաղում գլոբալ համաշխարհային տնտեսության մեջ, և այդ դերը միայն աճելու է։ 18.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-18T13:59+0400
2024-10-18T13:59+0400
2024-10-18T14:21+0400
բրիկս
վլադիմիր պուտին
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/81982246_0:0:1920:1080_1920x0_80_0_0_77cef68c7cbcb95500c950d2cef22e9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպը կանխատեսվում է 4%–ի մակարդակում, ինչը զգալի բարձր է G7–ի երկրների (1,7%) և համաշխարհային (3,2%) ցուցանիշներից։ ԲՐԻԿՍ գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԲՐԻԿՍ–ի ներուժի իրացումը առավելագույն օգուտ կբերի միավորման անդամներին, բիզնեսին, ինչպես նաև մասնակից երկրների քաղաքացիներին։Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ձգտում է ամեն կերպ նպաստել նորեկների ինտեգրմանը համագործակցության բոլոր մեխանիզմներին։Սերբիան ԲՐԻԿՍ-ին միանալը դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. փոխվարչապետԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: ՌԴ-ն իր նախագահության շրջանակում նախատեսում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում կազմակերպել:Միավորման գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/12/81982246_326:0:1766:1080_1920x0_80_0_0_f1a79bc53ca0191eef5af6145404b4b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրիկս, վլադիմիր պուտին, տնտեսություն, видео
բրիկս, վլադիմիր պուտին, տնտեսություն, видео
ԲՐԻԿՍ երկրներն աշխարհի տնտեսական աճի շարժիչ ուժն են. Պուտին
13:59 18.10.2024 (Թարմացված է: 14:21 18.10.2024) ՌԴ առաջնորդը նշել է, որ ԲՐԻԿՍ–ը զգալի դեր է խաղում գլոբալ համաշխարհային տնտեսության մեջ, և այդ դերը միայն աճելու է։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԲՐԻԿՍ-ում տնտեսական աճի միջին տեմպը կանխատեսվում է 4%–ի մակարդակում, ինչը զգալի բարձր է G7–ի երկրների (1,7%) և համաշխարհային (3,2%) ցուցանիշներից։ ԲՐԻԿՍ գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տնտեսական աճի շարժիչ ուժը փաստացի ԲՐԻԿՍ երկրներն են։ Տեսանելի ապագայում հենց ԲՐԻԿՍ-ում կգեներացվի համաշխարհային ՀՆԱ-ի հիմնական աճը», - նշել է նա:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԲՐԻԿՍ–ի ներուժի իրացումը առավելագույն օգուտ կբերի միավորման անդամներին, բիզնեսին, ինչպես նաև մասնակից երկրների քաղաքացիներին։
Նա նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ձգտում է ամեն կերպ նպաստել նորեկների ինտեգրմանը համագործակցության բոլոր մեխանիզմներին։
ԲՐԻԿՍ–ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․ բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: ՌԴ-ն իր նախագահության շրջանակում նախատեսում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառում կազմակերպել:
Միավորման գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։