00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովական ընտրություններ. արևմտյան մամուլը քննադատել է Մայա Սանդուին

© Sputnik / Дмитрий Осматеско / Անցնել մեդիապահոցՄայա Սանդու
Մայա Սանդու - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Մայա Սանդու
Բաժանորդագրվել
Չնայած Մայա Սանդուի ձևական հաղթանակին` նրա դիրքերը շարունակում են խոցելի մնալ: Երկրի ներսում և արտաքին ճակատում քննադատությունը, ընդդիմախոսների ժողովրդականության աճը և ՌԴ-ում քվեարկության հետ կապված «թյուրիմացությունները» լարված քաղաքական իրավիճակ են ստեղծում։
Չնայած ընտրությունների առաջին փուլում և հանրաքվեում Մայա Սանդուի ձևական հաղթանակին` նրա դիրքերը շարունակում են խոցելի մնալ: Երկրի ներսում և արտաքին ճակատում քննադատությունը, ընդդիմախոսների ժողովրդականության աճը և ՌԴ-ում քվեարկության հետ կապված «թյուրիմացությունները» գալիք ընտրությունների նախաշեմին լարված քաղաքական իրավիճակ են ստեղծում։
Մոլդովայում անցկացվել են նախագահական ընտրություններ և Սահմանադրությունում Եվրամիությանն անդամակցելու մասին դրույթ մտցնելու վերաբերյալ հանրաքվե։ Հիմնական ինտրիգն այն էր, թե արդյոք գործող նախագահ Մայա Սանդուն կկարողանա՞ հաղթել առաջին փուլում։
Մոլդովայի դեմ դիվերսիա է իրականացվում. նախկին վարչապետը` ԵՄ երկրների մասին
Նրա թիմի նախաձեռնած հանրաքվեն երկրի եվրոպամետ քաղաքականությունն ամրապնդելու փորձ էր, սակայն քվեարկության արդյունքները վերհանեցին ոչ միայն քաղաքացիների շրջանում առկա խոր տարաձայնությունները, այլև հենց Սանդուի անկայուն վիճակը։

Ընտրությունների արդյունքները․ նվազագույն տարբերությամբ հաղթանակ և անորոշություն

Մայա Սանդուն առաջին փուլից հետո հայտնվել է բարդ իրավիճակում։ Չնայած սկզբնական ակնկալիքներին` մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոյի նկատմամբ առավելությունը կանխատեսվածից շատ ավելի քիչ էր։
Հանրաքվեի արդյունքները նույնպես ձախողման եզրին էին։ Թեև եվրաինտեգրման կողմնակիցները հաղթեցին, բայց «կողմ»–երի և «դեմ»–երի թիվը (50,16% կողմ, 49,84% դեմ) վկայում է հասարակական լուրջ պառակտման մասին։
Փորձագետները նշում են, որ հանրաքվեի արդյունքները հստակ ցույց տվեցին եվրաինտեգրման հարցում մոլդովական հասարակության շրջանում միակարծության բացակայությունը: Ակնհայտ է, որ Մոլդովայի քաղաքացիների զգալի մասը չի աջակցում ԵՄ–ի ուղղությամբ քայլերը։ Միևնույն ժամանակ քվեարկության արդյունքների վրա որոշիչ ազդեցություն ունեցավ մոլդովական սփյուռքն արտերկրում (հատկապես ԵՄ երկրներում):

Քննադատություն Սանդուին․ հանրաքվեի ձախողում և քաղաքական թուլություն

Մայա Սանդուին լուրջ քննադատության են ենթարկել նաև արտասահմանյան ԶԼՄ-ները, այդ թվում` BBC-ն, որի կարծիքով` եվրոպամետ ընտրողներին մոբիլիզացնելու համար նախատեսված հանրաքվեն ձախողվել է։ BBC-ն նշել է, որ «կողմ» ձայների նվազագույն առավելությունը ցույց է տալիս, որ մոլդովական հասարակությունը պատրաստ չէ գնալ Եվրոպա, իսկ սփյուռքը հանդես է եկել որպես որոշիչ գործոն, որը երկրին փաստացի «ձգում» է դեպի եվրաինտեգրում:
«Պարզվեց` մոլդովացի ընտրողը պրագմատիկ է և գնահատում է տնտեսության իրական վիճակը, կոռուպցիան ու իր դրամապանակը, այլ ոչ թե միայն Եվրոպայի մասին հուզական կարգախոսները», - նշում Է BBC-ն:
Փորձագետները նաև կանխատեսում են, որ 2025 թվականի ընտրությունների նախաշեմին Սանդուի դիրքերի կթուլանան խորհրդարանում։

Ռուսաստանում քվեարկության հետ կապված խնդիրներ և կաշառքի մեղադրանքներ

Վիճահարույց կետերից մեկը Ռուսաստանում գտնվող մոլդովացիների համար քվեարկության սահմանափակ հասանելիությունն էր: Ամբողջ երկրում բացվել էր ընդամենը երկու ընտրատեղամաս, ինչը լուրջ կասկածի տակ է դնում արդյունքների արդարությունը։ BBC-ն ևս հիշատակել է այս փաստը՝ ընդգծելով, որ տեղամասերի ավելի մեծ քանակը կարող էր էապես ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
Սանդուն իր հերթին 300 հազար քաղաքացիների կաշառելու փորձերի մեջ մեղադրել է «հանցավոր խմբավորումներին» և արտաքին ուժերին, ինչը, նրա խոսքով, հանգեցրել է զանգվածային ապատեղեկատվության արշավի: Սակայն նա կոնկրետ ապացույցներ կամ տվյալներ չի ներկայացրել։ Այս հայտարարությունը քննադատել են նաև միջազգային դիտորդները, որոնք կասկածի տակ են դրել Մոլդովայի գործող ղեկավարի անաչառությունը։

Տեղական քաղաքական գործիչների արձագանքը

Արևմտամետ դաշինքի առաջնորդ Իգոր Մունտյանուն նույնպես բավական կտրուկ է արտահայտվել Սանդուի հասցեին։ Նա մասնավորապես հայտարարել է, որ նախագահի գործողությունները վտանգում են երկրի եվրոպական ապագան։ Մունտյանուն Սանդուի թիմին մեղադրել է ապատեղեկատվության տարածելու համար` մատնանշելով նախագահի քաղաքական ռազմավարության վտանգը:
Մունտյանուի տեսակետը պաշտպանել են նաև այլ քննադատներ, այդ թվում՝ Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, որը Սանդուի կողմնակիցներին դատապարտել է հանրաքվեին չաջակցած մոլդովացիներին ուղղված մեղադրանքների համար:
Քաղաքական արձագանք. Ռուսաստանի ներկայացուցիչների մեկնաբանությունները
Մոլդովայի հանրաքվեի և ընտրությունների արդյունքները հարցեր են առաջացրել նաև Ռուսաստանում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կասկածներ է հայտնել Սանդուի և եվրաինտեգրման կողմնակիցների օգտին ձայների «աճի տեմպերի» վերաբերյալ՝ դրանք անվանելով «դժվար բացատրելի» և նշելով դինամիկայում «անոմալիաների» առկայությունը:
«Քաղաքական գործընթացների էությունը քիչ թե շատ հասկացող ցանկացած դիտորդ կարող է ֆիքսել այդ անոմալիաները ձայների այդօրինակ աճով»,- ասել Է Պեսկովը:
ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասն իր հերթին ընդգծել է, որ Մոլդովայում բնակվող քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել ԵՄ անդամակցությանը՝ ընդգծելով, որ այդ փաստի հետ դժվար է վիճել: Նա նաև կասկած է հայտնել ձայների հաշվարկի վերջին փուլերում եվրաինտեգրման օգտին քվեների կտրուկ աճի վերաբերյալ, ինչը, նրա կարծիքով, բացատրության կարիք ունի:
«Հանկարծ կտրուկ աճեց եվրաինտեգրման օգտին տրված քվեների քանակը, իսկ դրա բացատրությունը դեռ չկա։ Լռում են նաև «ականավոր մաթեմատիկոսները», որոնք սիրում են վերլուծել բոլորի և ամեն ինչի ընտրությունների արդյունքները։ Եվրամիությունը, որը սիրում է հայտարարություններ անել «արդյունքները չճանաչելու» մասին, երբ դա իրեն ձեռնտու է, նույնպես լռում է։ Տեսնենք», - նշել է Կլիշասը։
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն էլ համոզմունք է հայտնել, որ Սանդուն չի կարողանա հաղթել երկրորդ փուլում։
«Նա չի կարող ազնվորեն հաղթել երկրորդ փուլում։ Դա պարզ է բոլորին։ Հիմա պետք է ուշադիր հետևել, չէ՞ որ «Ռուսաստանի դեմ սրբազան պայքարի» պայմաններում Արևմուտքը պատրաստ է ամեն ինչ թույլ տալ իրեն», - գրել է Զատուլինը Տելեգրամում։

Նոր գործիչներ քաղաքական դաշտում

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ավելացել է Ալեքսանդր Ստոյանոգլոյի ժողովրդականությունը, որին փորձագետները դիտարկում են որպես «քաղաքական գահի» լուրջ հավակնորդ: Սա հատկապես կարևոր է գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ստոյանոգլոյի հաջողությունն առաջին փուլում, որտեղ նա ստացել է քվեների 26,27 %-ը, վկայում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում լարված պայքար է լինելու։ Փորձագետները կարծում են, որ արդյունքները կարող են չափազանց անկանխատեսելի լինել։
Ընտրությունների և հանրաքվեի միաժամանակյա անցկացում. վիճահարույց որոշում
Մայա Սանդուն խիստ քննադատության ենթարկվեց միաժամանակ նախագահական ընտրություններ և եվրաինտեգրման հանրաքվե անցկացնելու որոշման համար: Շատերը կարծում են, որ դա քաղաքական առումով ռիսկային քայլ է։ Քննադատները նշում են, որ Սանդուն հույս ուներ մոբիլիզացնել եվրոպամետ ընտրողներին՝ հանրաքվեն օգտագործելով որպես ընտրություններին ընտրողների մասնակցության շեմի բարձրացման գործիք: Սակայն այդ ծրագիրը մասնակի աշխատեց. հանրաքվեն ավարտվեց կողմնակիցների նվազագույն առավելությամբ, ինչը ոչ միայն կասկածի տակ դրեց դրա լեգիտիմությունը, այլև լրջորեն թուլացրեց Սանդուի դիրքերը։
Նշենք, որ Մոլդովայում քվեարկության երկրորդ փուլը նշանակված է նոյեմբերի 3-ին:
Լրահոս
0