00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի չէ, թե սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը. Գրիգորյան

© Photo : Social media of Nikol PashinyanՍահմանային սյուն
Սահմանային սյուն - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Սահմանային սյուն
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և այդ հատվածից սկսելը եղել է կոնսենսուսի արդյունք։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ Թե հայ–ադրբեջանական սահմանի որ հատվածում կլինի սահմանազատման հաջորդ գործընթացը, դեռ հայտնի չէ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
Նշենք, որ հանձնաժողովում այս պահին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
«Հաջորդ հատվածի վերաբերյալ անգամ քննարկումներ չեն եղել, որևէ սկզբունք չի ամրագրվել։ Մի սահմանում կա, որը ես համարում եմ ռեալ պայմանավորվածություն` դա պետք է որոշվի կոնսենսուսով։ Կողմերից մեկը չի գալու, ասի` եկեք շարունակենք այս հատվածում»,– ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ Տավուշի մարզի հատվածը եղել է ամենաբարդը, և ամենաբարդ հատվածից սկսելը նույնպես կոնսենսուսի արդյունք է եղել։
«Բերքաբերի մի հատվածի դելիմիտացիան ավարտված է, բայց լճից այն կողմ ու էլի լիքը հատվածներ կան, որ չենք ավարտել։ Ավարտել ենք ընդամենը 12.7 կիլոմետրը»,– հավելեց ՀՀ փոխվարչապետը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
Լրահոս
0