00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը սպասարկող բոլոր ավտոբուսների համար մինչև տարեվերջ GPS տեղորոշման սարքեր ձեռք կբերեն

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուսներ
Ավտոբուսներ - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Ավտոբուսներ
Բաժանորդագրվել
«Yandex» քարտեզում կարտացոլվի մայրաքաղաքը սպասարկող բոլոր ավտոբուսների տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․Երևանի քաղաքապետարանը մինչև այս տարվա վերջ մայրաքաղաքը սպասարկող ամբողջ տրանսպորտային համակարգի համար ձեռք կբերի GPS տեղորոշման սարքեր։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։
«Ապրիլից շահագործվող 30 և նոր ձեռք բերված 171 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսների, ինչպես նաև 200 «Higer» և փոքր դասի միկրոավտոբուսների համար նախատեսվում է մինչև տարվա վերջ մրցութային եղանակով ձեռք բերել GPS տեղորոշման սարքեր՝ ամբողջ շարժակազմը «Yandex» քարտեզում արտացոլելու նպատակով»,-ասաց Կիրակոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ այժմ փորձնական եղանակով իրականացվում են առցանց մոնիտորինգի և տեսահսկման համակարգերի ներդրման աշխատանքներ։ Դրանք թույլ կտան գործնականում վերահսկել բոլոր թերություններն ու բացթողումները։
«Ինքնաշխատ եղանակով տվյալներ կունենանք ուղևորահոսքի, սահմանված արագության գերազանցման դեպքերի, ուղեգծից շեղումների, կանգառից դուրս կանգառների վերաբերյալ։ Իսկ վթարների և միջադեպերի ժամանակ տեսագրության վերծանման միջոցով կունենաք ամբողջական տվյալներ»,- ասաց Կիրակոսյանը։
Նա նշեց, որ գրեթե բոլոր երկրներում քաղաքային տրանսպորտն աշխատում է վնասաբերությամբ, և գնված ամեն նոր շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ։
«Հունվարի 1-ից հունիսի 1-ը քաղաքային բյուջեից սուբսիդավորվել է 3 մլրդ 273 մլն 621 հազար դրամ, իսկ հուլիսի 1-ից առ այսօր՝ 1 մլրդ 806 մլն դրամ»,- ասաց Կիրակոսյանը։
«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով՝ մինչև տարվա վերջ դեռևս 2.5 մլրդ դրամի կարիք էլ առաջանալու է։
Երևանքի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երևանցիներին հորդորեց իրենց օգնել պայքարել տրանսպորտային համակարգում առկա ստվերի դեմ։ Նա հորդորեց գոնե նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս վճարման 2 եղանակ օգտագործել` կա՛մ 100 դրամանոց մետաղադրամով, կա՛մ էլեկտրոնային տոմսով։
Նոյեմբերի 1–ից տրանսպորտից հնարավոր կլինի օգտվել միայն 100 դրամանոցով կամ QR կոդով
«Սա օգնելու է շահույթների շարունակական աճ ապահովել, խուսափել ստվերից և միասնական տոմսային համակարգին անցնելը շատ ավելի դյուրին դարձնել։ Եվ եթե ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, մենք էլ խնդրում ենք ձեզ աջակցել մեզ այդ գործում և սկսել օգտվել կա՛մ տոմսային համակարգից, կա՛մ միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ, որը կգցեք սարքի մեջ»,- ասաց նա։
Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։
Լրահոս
0