00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է ՌԴ–ին զսպել հետխորհրդային երկրների միջոցով. Այվազյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Այվազյան
Հայկ Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Հայկ Այվազյան
Բաժանորդագրվել
Փորձագետը նշել է, որ ԱՄՆ–ն ցանկացած նախագահի պարագայում մշտապես ձգտելու է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ–ի նախագահը, նրա նպատակը կլինի Ռուսաստանին վնաս հասցնելն ու զսպելը, այդ թվում` հետխորհրդային երկրների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
«Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, նա կջանա պահպանել համաշխարհային միաբևեռ կառավարման մոդելը և խանգարել բազմաբևեռ աշխարհի կայացմանը։ Իսկ քանի որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման շարժիչ ուժը Ռուսաստանն է, ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է վնասել և զսպել Ռուսաստանին, այդ թվում` նաև հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելով», – ասել է Այվազյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ ընտրություններն ազդում են ԽՍՀՄ նախկին երկրներում իրականացվող նախագծերի ֆինանսավորման վրա։
Նրա խոսքով` եթե նույնիսկ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում նվազի Մոլդովայում, Հայաստանում և Վրաստանում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, կնշանակի, որ ԱՄՆ–ն պարզապես փոխել է մարտավարությունը, սակայն Վաշինգտոնի նպատակներն անփոփոխ կմնան։
«Այսինքն` ԱՄՆ–ն ցանկացած նախագահի պարագայում մշտապես ձգտելու է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել` այդ ճանապարհին ցանկացած երկիր զոհաբերելով։ Մենք` հետխորհրդային տարածքի փոքր երկրներս, պետք է հույս դնենք ոչ թե ԱՄՆ–ի ընտրությունների արդյունքների վրա, այլ խորացնենք և ամրապնդենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և առավել ակտիվ ներդրում կատարենք ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում», – ասել է Այվազյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվելու նոյեմբերի 5-ին։ Ժողովրդավարական կուսակցությունն այդ ընտրություններին ներկայացնելու է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը` նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրահոս
0