https://arm.sputniknews.ru/20241021/ajsor-brvonz-e-isk-vaghy-voski-klini-haj-khvohararnery-veradardzel-en-gastrvonvomiakan-mrcujtic-82102679.html
Այսօր բրոնզ է, իսկ վաղը ոսկի կլինի. հայ խոհարարները վերադարձել են գաստրոնոմիական մրցույթից
Այսօր բրոնզ է, իսկ վաղը ոսկի կլինի. հայ խոհարարները վերադարձել են գաստրոնոմիական մրցույթից
Sputnik Արմենիա
Ներկայում Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանում կայանալիք խոհարարական «մենամարտերին»: 21.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-21T16:47+0400
2024-10-21T16:47+0400
2024-10-21T16:48+0400
խոհարար
մրցույթ
ռուսաստան
հայաստան
ասուլիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82079695_0:84:1600:984_1920x0_80_0_0_9fd21e2e8dd607c8fa53c03856b6f91f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի շեֆ-խոհարարների թիմը գաստրոնոմիական միջազգային մրցաշարի արդյունքներով գրավել է երրորդ տեղը՝ հայրենիք վերադառնալով 12 մեդալով:Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 8-10-ին՝ ՌԴ Կաբարդինկա գյուղում: Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 թիմեր: Առաջնության նպատակը լավագույն մասնագետին որոշելն էր։Հայտնի շեֆ-խոհարար Յուրիկ Սարգսյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտնեց, որ հայկական թիմը զիջել է միայն Ղազախստանին և Ռուսաստանին։ Հայաստանից խոհարարական մրցույթին մասնակցում էին երկու թիմ և երկու խոհարար:Մրցաշարն անցկացվել է երեք օր՝ երկու փուլով։ Մրցութային ծրագիրը նախատեսում էր անհատական և թիմային ելույթներ, ուտեստները ժամանակին պատրաստելու առաջադրանքներ: Անհատական մրցումների հաղթողները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով, իսկ թիմայինի հաղթողները՝ գավաթներով և հավաստագրերով:Սարգսյանը պարզաբանել է, որ ժյուրիի անդամները գնահատել են ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիան, մատուցումը, համն ու որակը։Մասնակիցները պետք է պատրաստեին տաք ուտեստներ տավարի փափկամսից, գառան կողամսից և լճային իշխանից (առանց փշերի): Բացի այդ, խոհարարները մրցում էին վագրային ծովախեցգետնի, հավի կրծքամսի և աղանդերի լավագույն պատրաստման մեջ:Յուրաքանչյուր թիմում կար երեք մարդ, այդ թվում՝ ավագը։ Թիմերը պետք է պատրաստեին սառը նախուտեստ, տաք ուտեստ և աղանդեր։Մեկ այլ շեֆ-խոհարար՝ Գրիգոր Դանիելյանը, ով ժյուրիի կազմում էր, նշել է, որ հայկական թիմը մրցաշարին պատրաստվել է մեկուկես շաբաթ։ Մինչ այդ նա նման մասշտաբային միջոցառումների չի մասնակցել:Նրա խոսքով՝ մեր թիմը մտադիր է մասնակցել նաև հաջորդ մրցաշարին և անպայման հաղթել:Շեֆ-խոհարար Էդուարդ Սիմոնյանը մրցույթի շրջանակներում վարպետության դաս է անցկացրել և հայկական ավանդական ուտեստ է պատրաստել գառան մսից, բամիայից, չորացրած հոնից, կոնյակից և գինուց:Ներկայում Հայաստանի հավաքականը Ռուսաստանում պատրաստվում է նոր խոհարարական «մենամարտերի»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82079695_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3a898272826b47baa92a936034d10deb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խոհարար, մրցույթ, ռուսաստան, հայաստան, ասուլիս
խոհարար, մրցույթ, ռուսաստան, հայաստան, ասուլիս
Այսօր բրոնզ է, իսկ վաղը ոսկի կլինի. հայ խոհարարները վերադարձել են գաստրոնոմիական մրցույթից
16:47 21.10.2024 (Թարմացված է: 16:48 21.10.2024) Ներկայում Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ռուսաստանում կայանալիք խոհարարական «մենամարտերին»:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի շեֆ-խոհարարների թիմը գաստրոնոմիական միջազգային մրցաշարի արդյունքներով գրավել է երրորդ տեղը՝ հայրենիք վերադառնալով 12 մեդալով:
Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 8-10-ին՝ ՌԴ Կաբարդինկա գյուղում: Մրցաշարին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 թիմեր: Առաջնության նպատակը լավագույն մասնագետին որոշելն էր։
Հայտնի շեֆ-խոհարար Յուրիկ Սարգսյանը
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտնեց, որ հայկական թիմը զիջել է միայն Ղազախստանին և Ռուսաստանին։ Հայաստանից խոհարարական մրցույթին մասնակցում էին երկու թիմ և երկու խոհարար:
«Մեզ հաջողվեց նվաճել 4 արծաթե և 8 բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկով գրավել երրորդ տեղը»,- ասաց նա:
Մրցաշարն անցկացվել է երեք օր՝ երկու փուլով։ Մրցութային ծրագիրը նախատեսում էր անհատական և թիմային ելույթներ, ուտեստները ժամանակին պատրաստելու առաջադրանքներ: Անհատական մրցումների հաղթողները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով, իսկ թիմայինի հաղթողները՝ գավաթներով և հավաստագրերով:
Սարգսյանը պարզաբանել է, որ ժյուրիի անդամները գնահատել են ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիան, մատուցումը, համն ու որակը։
Մասնակիցները պետք է պատրաստեին տաք ուտեստներ տավարի փափկամսից, գառան կողամսից և լճային իշխանից (առանց փշերի): Բացի այդ, խոհարարները մրցում էին վագրային ծովախեցգետնի, հավի կրծքամսի և աղանդերի լավագույն պատրաստման մեջ:
Յուրաքանչյուր թիմում կար երեք մարդ, այդ թվում՝ ավագը։ Թիմերը պետք է պատրաստեին սառը նախուտեստ, տաք ուտեստ և աղանդեր։
Մեկ այլ շեֆ-խոհարար՝ Գրիգոր Դանիելյանը, ով ժյուրիի կազմում էր, նշել է, որ հայկական թիմը մրցաշարին պատրաստվել է մեկուկես շաբաթ։ Մինչ այդ նա նման մասշտաբային միջոցառումների չի մասնակցել:
Նրա խոսքով՝ մեր թիմը մտադիր է մասնակցել նաև հաջորդ մրցաշարին և անպայման հաղթել:
Շեֆ-խոհարար Էդուարդ Սիմոնյանը մրցույթի շրջանակներում վարպետության դաս է անցկացրել և հայկական ավանդական ուտեստ է պատրաստել գառան մսից, բամիայից, չորացրած հոնից, կոնյակից և գինուց:
Ներկայում Հայաստանի հավաքականը Ռուսաստանում պատրաստվում է նոր խոհարարական «մենամարտերի»: