00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2004 թվականից կադաստրը գրանցումներ է արել, որոնց հիմքը չեմ հասկանում. Մհեր Գրիգորյան

© SputnikԿիրանց
Կիրանց - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2024
Կիրանց
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ կադաստրի կողմից վկայական տալը իրավունք լինել–չլինելու մասին վերջնական գնահատական չէ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կադաստրի կոմիտեն 2004 թվականից գրանցումներ է արել, որոնց հիմքն անհասկանալի է։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հայտարարությունն արեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։
«Մենք շատ ենք ուսումնասիրել ամբողջ փաստաթղթյին բազան։ Ես ինքս չեմ հասկանում` կադաստրը ինչ հիմքով և ինչ քարտեզի վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմ։ Եթե կադաստրն ունի քարտեզ, և դա լեգիտիմ է, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվենք այդ քարտեզով»,– ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ սահմանի անգամ 5–կիլոմետրանոց շերտում չի կարելի գրանցել իրավունք։
«Բայց 2004 թվականից տեղի են ունեցել գրացնումներ, որոնց հիմքը ես ինքս չեմ կարողացել հասկանալ, և դրան պետք է տրվի իրավական գնահատական, որովհետև վկայական տալը իրավունք լինել–չլինելու մասին վերջնական գնահատական չէ։ Դրա տակ պետք է լինի իրավունքը հիմնավորող փաստաթուղթ, որը տվյալ պարագայում ուղղակի գոյություն չունի, կամ մենք այդպես էլ չկարողացանք գտնել այդ փաստաթուղթը»,–ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը:
Լրահոս
0