00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջին բուժօգնություն. հայ կամավորները մասնակցում են ՌՄԱ-ի դասընթացներին

Բաժանորդագրվել
Առաջին նման դասընթացն անցկացվել է 2024 թվականի ամռանը Մոսկվայում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Հայաստանում տասնյակ կամավորներ մասնակցում են «Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում» ուսուցողական դասընթացին, որը կազմակերպել է «Ռուսական մարդասիրական առաքելություն» (ՌՄԱ) ոչ առևտրային կազմակերպությունը «Սրտերի վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։
Դասընթացը վարում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, ՌԴ վաստակավոր բժիշկ Վիկտոր Բելինսկին` ՌԴ ԱԻՆ 2020 թվականի լավագույն բժիշկը: Դասընթացները մեկնարկել են Մասիս քաղաքում հոկտեմբերի 19-ին, դրանք կանցկացվեն նաև Սյունիքի մարզում` Գորիսում։ Երկու քաղաքների խմբերում 25-ական մարդ կա։
«Սա արտակարգ իրավիճակներում բժշկության կրթական դասընթաց է։ Չնայած խիստ անվանմանը` սա բժշկություն է, որը կարող է կյանքեր փրկել։ Այն պետք կգա ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև առօրյա կյանքում, կենցաղում»,-ասել է ՌՄԱ առաջատար փորձագետ Վիկտորիա Բելոուսովան։
Նրա խոսքով` դասընթացի մասնակիցները սովորական կամավորներ են, որոնք աշխատում են երեխաների, դպրոցականների, ուսանողների հետ։ «Ռուսական մարդասիրական առաքելություն» դասընթացն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, ամռանը այն անցկացվել է Մոսկվայում, այն ժամանակ դասընթացին մասնակցել են լրագրողները:
Հայաստանում դասընթացներին մասնակցում են տարբեր քաղաքների` Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Արտաշատի, Երևանի բնակիչներ:
Այս անգամ ՌՄԱ-ի ներկայացուցիչները նաև 600-ից ավելի գիրք են բերել Ֆիոտետովո գյուղի դպրոցի համար:
Ռուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի. լուսանկարներ
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վիկտոր Բելինսկին նշեց, որ արտակարգ իրավիճակները տարբեր են լինում` ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև տեխնածին աղետներ: Դասընթացներում դիտարկվում են բոլոր այն իրավիճակները, որոնց կարելի է հանդիպել օգնություն ցուցաբերելիս և այն ալգորիթմները, որոնք կարող են աշխատել ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբերակով:
«Դասընթացը հարմարեցնում ենք օգնության տրամադրման բոլոր տարբերակներին. պարզից, այսպես ասած կենցաղայինից մինչև տեխնածին` զանգվածային արտակարգ իրավիճակի դեպքում»,-նշել է նա:
Դրանց թվում են կյանքին սպառնացող վիճակների շտկումն ու վնասվածքները, որոնք կարող են տեղի ունենալ` կոտրվածքներ, անհետաձգելի դրություններ և այլն։
Դասընթացը բաղկացած է գործնական և տեսական մասերից: Մասնակիցները կուսումնասիրեն տեսությունը և կյուրացնեն առաջին բուժօգնության գործնական հմտությունները: Մասնավորապես, նրանք կսովորեն ճիշտ տարհանել (և տարհանվել) ջրհեղեղի, երկրաշարժի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում, կսովորեն, թե ինչպես հնարավորինս նվազեցնել առողջության ռիսկերը ծայրահեղ պայմաններում` իրական կյանքից օրինակներով:
Ընդհանուր առմամբ, նա գոհ է մասնակիցների պատրաստվածության մակարդակից։ Նրա խոսքով` կան մարդիկ, ովքեր մինչ այդ էլ տարբեր դասընթացներ են անցել, ոմանք էլ համապատասխան գիտելիքներ են քաղում գրականությունից և տեղեկատվական աղբյուրներից:
Հիշեցնենք, որ «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ-ն 2017 թվականից Հայաստանում պարբերաբար պրոֆիլային միջոցառումներ է անցկացնում դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսուցիչների համար:
Լրահոս
0