ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կինոյի տանը Կայացավ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնի բացման արարողությունը, որը կրում է «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագիրը։Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը, Երևանում, ներկայացվելու են հայկական և միջազգային արտադրության կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, լինելու են շնորհանդեսներ, միջազգային հյուրեր, վարպետության դասեր։ Այն կազմված է լինելու 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։«ՌեԱ» փառատոնի հիմնադիր քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին նշեց, որ արդեն 16 տարի ինքը նույն ապրումներն է ունենում փառատոնի յուրաքանչյուր բացման ժամանակ։Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ իրենք մի քանի տարի է՝ գլխավոր հովանավորն են, ու այդ համագործակցությունն ընդլայնել է փառատոնի աշխարհագրությունը։ Փոխքաղաքապետը վստահ է` «ՌեԱ»–ն հանդիսանում է նաև կրթական մեծ հարթակ։«Փառատոնը միայն 1 շաբաթով չի սահմանափակվում, հետագա համագործակցությունները թույլ կտան վայելել ցանած արդյունքը»,– ասաց Հովհաննիսյանը։Ավելի քան 300 ֆիլմ՝ 45 երկրից․ այս տարի ֆիլմաշարը համալրում են նաև Կաննի, Անսիի, Սան Սեբաստիանի և Բեռլինի կինոփառատոներում ցուցադրված 7 մրցութային լիամետրաժ, ինչպես նաև հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Հայ հանդիսատեսը նաև բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը։ Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, կցուցադրվեն «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերը։
Ընդհանուր առմամբ շուրջ 300 ֆիլմ է ցուցադրվելու, որոնք ներկայացվելու են 45 երկրից։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կինոյի տանը Կայացավ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 16-րդ փառատոնի բացման արարողությունը, որը կրում է «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագիրը։
Նշենք, որ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը, Երևանում, ներկայացվելու են հայկական և միջազգային արտադրության կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, լինելու են շնորհանդեսներ, միջազգային հյուրեր, վարպետության դասեր։ Այն կազմված է լինելու 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։
«ՌեԱ» փառատոնի հիմնադիր քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին նշեց, որ արդեն 16 տարի ինքը նույն ապրումներն է ունենում փառատոնի յուրաքանչյուր բացման ժամանակ։
«Ցանկանում եմ, որպեսզի «ՌեԱ»–ն վերածենք ինստիտուցիոնալ մի կառույցի, որը անիմացիոն շուկան բիզնես ոլորտի կվերածի։ Փառատոնի շրջանակում համագործակցության բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել և ստեղծվում մի շարք միջազգային ռեժիսորների հետ»,– նշեց Քասունին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ իրենք մի քանի տարի է՝ գլխավոր հովանավորն են, ու այդ համագործակցությունն ընդլայնել է փառատոնի աշխարհագրությունը։ Փոխքաղաքապետը վստահ է` «ՌեԱ»–ն հանդիսանում է նաև կրթական մեծ հարթակ։
«Փառատոնը միայն 1 շաբաթով չի սահմանափակվում, հետագա համագործակցությունները թույլ կտան վայելել ցանած արդյունքը»,– ասաց Հովհաննիսյանը։
Ավելի քան 300 ֆիլմ՝ 45 երկրից․ այս տարի ֆիլմաշարը համալրում են նաև Կաննի, Անսիի, Սան Սեբաստիանի և Բեռլինի կինոփառատոներում ցուցադրված 7 մրցութային լիամետրաժ, ինչպես նաև հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Հայ հանդիսատեսը նաև բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը։ Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, կցուցադրվեն «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերը։