00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկու համաշխարհային գները ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով 2700 դոլարը

© Sputnik / Олег Ласточкин / Անցնել մեդիապահոցՈսկու ձուլակտորներ
Ոսկու ձուլակտորներ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2024
Ոսկու ձուլակտորներ
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքում տիրող անորոշության և ԱՄՆ նախագահական ընտրությունների պատճառով ոսկու պահանջարկն աճել է: Բայց կա նաև ավելի երկարաժամկետ պատճառ՝ Չինաստանի ժողովրդական բանկը մեծ ծավալներով ոսկի է ձեռք է բերում դոլարային կախվածությունը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ոսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել՝ գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 2700 դոլարի նշագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ոսկու համաշխարհային խորհուրդը (World Gold Council):
Ստորև բերված հոդվածը ներդրումային առաջարկ չէ:
Ոսկին տոկոսային եկամուտ չի բերում, բայց տնտեսական և քաղաքական անորոշության պայմաններում համարվում է ներդրումների երաշխավորված «հանգրվան»։ Տվյալ դեպքում շուկայի մասնակիցները մտահոգված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, ինչպես նաև կասկածներ ունեն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հարցում։
Հատկանշական է, որ տարեսկզբից ոսկու գինն աճել է 32 %-ով, այսինքն՝ ավելի արագ, քան ամերիկյան տնտեսության չափիչը ՝ S&P 500 ինդեքսը (23 %-ով):
Ոսկու գների աճի համար կան նաև ավելի երկարաժամկետ պատճառներ` կենտրոնական բանկերն ամբողջ աշխարհում ռեկորդային ծավալներով ոսկի են գնել (տարեկան ավելի քան հազար տոննա): Այս «մրցավազքում» առաջատարը Չինաստանի ժողովրդական բանկն է, որը ցանկանում է նվազեցնել դոլարային կախվածությունը երկրի ոսկու և արժույթի պահուստներում:
Ոսկու պահանջարկը մեծացնող գործոն է նաև ԱՄՆ-ում տոկոսադրույքների նվազեցումը: Պատճառն այն է, որ ոսկու ներդրումները շահութաբեր չեն, ուստի որքան ցածր են տոկոսադրույքները միջազգային շուկաներում, այնքան ցածր է արժեթղթերի (այդ թվում ՝ դոլարային) առավելությունը ոսկու նկատմամբ ։
Անցած ամիս ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ նվազեցրեց տոկոսադրույքը և, ներդրողների ակնկալիքների համաձայն, 90% հավանականությամբ դա կանի նաև նոյեմբերին։
Նշենք, որ Հայաստանում ոսկու համեմատաբար խոշոր երկու հանքավայր կա (Սոթքի և Ամուլսարի), որոնք պատրաստվում են շահագործման (դրանցից առաջինը՝ ընդմիջումից հետո երկրորդ անգամ): Հանրապետությունում գործում են երկու համեմատաբար փոքր ոսկու հանքեր (Լիճքվազի և Մեղրաձորի), ինչպես նաև ոսկու պարունակությամբ ևս մեկ բազմամետաղային հանք (Շահումյանի՝ Կապան քաղաքի մոտակայքում):
Լրահոս
0