https://arm.sputniknews.ru/20241019/rusastany-karvogh-e-ajakcel-hajastanin-ete-na-erkkhvosutjun-hastati-briksi-het-kvopirkin-82018297.html
ՌԴ–ն կարող է աջակցել Հայաստանին, եթե նա որոշի երկխոսություն հաստատել ԲՐԻԿՍ–ի հետ. Կոպիրկին
ՌԴ–ն կարող է աջակցել Հայաստանին, եթե նա որոշի երկխոսություն հաստատել ԲՐԻԿՍ–ի հետ. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Դեսպանը նշել է` Հայաստանը պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին 19.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-19T09:57+0400
2024-10-19T09:57+0400
2024-10-19T10:06+0400
հայաստան
ռուսաստան
բրիկս
սերգեյ կոպիրկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81896998_0:0:1600:901_1920x0_80_0_0_d60f478a57c59b65603268086f0668a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը կարող է աջակցել Հայաստանին, եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:Միաժամանակ նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած համահայկական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել ԲՐԻԿՍ-ին:Պուտինն ու Փաշինյանը շփման հնարավորություն կունենան ԲՐԻԿՍ գագաթնաժողովում. ՌԴ դեսպան«Ելնում ենք նրանից, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում կձևավորվի նաև Կազան կատարած այցի արդյունքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին», - հավելել է դեսպանը։Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հնչեցրած այն հայտարարության վրա, որ Կազանի գագաթնաժողովում նախատեսվում է ներդնել ԲՐԻԿՍ–ի «գործընկեր պետություն» նոր կատեգորիա, ինչը առանցքային որոշումներ կայացնելիս ձայնի իրավունք չի տա, բայց ժամանակի ընթացքում թույլ կտա դառնալ միավորման լիիրավ մասնակից:Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ–ին միանալու ցանկության մասին. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/10/81896998_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5bba7efc8473dabb00f794302d78a4a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, բրիկս, սերգեյ կոպիրկին
հայաստան, ռուսաստան, բրիկս, սերգեյ կոպիրկին
ՌԴ–ն կարող է աջակցել Հայաստանին, եթե նա որոշի երկխոսություն հաստատել ԲՐԻԿՍ–ի հետ. Կոպիրկին
09:57 19.10.2024 (Թարմացված է: 10:06 19.10.2024) Դեսպանը նշել է` Հայաստանը պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական կողմը կարող է աջակցել Հայաստանին, եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը։
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ–ի նախագահ, 2024 թվականին հայ գործընկերների հետ շփումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տիրույթում արդիական տեղեկություններ է տարածում միավորման գործունեության և մեր նախագահության առաջնահերթությունների մասին։ Եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, ապա մեր հայ բարեկամները կարող են այդ հարցում ապավինել Ռուսաստանի աջակցությանը», - նշել է Կոպիրկինը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած համահայկական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել ԲՐԻԿՍ-ին:
«Ելնում ենք նրանից, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում կձևավորվի նաև Կազան կատարած այցի արդյունքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին», - հավելել է դեսպանը։
Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հնչեցրած այն հայտարարության վրա, որ Կազանի գագաթնաժողովում նախատեսվում է ներդնել ԲՐԻԿՍ–ի «գործընկեր պետություն» նոր կատեգորիա, ինչը առանցքային որոշումներ կայացնելիս ձայնի իրավունք չի տա, բայց ժամանակի ընթացքում թույլ կտա դառնալ միավորման լիիրավ մասնակից:
Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։