https://arm.sputniknews.ru/20241019/mihran-pvoghvosjani-kusakcutjan-andamnery-dzerbakalvel-en-zenq-zinamterq-pahelu-kaskatsanqvov-82036823.html
Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները ձերբակալվել են զենք-զինամթերք պահելու կասկածանքով
Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները ձերբակալվել են զենք-զինամթերք պահելու կասկածանքով
Sputnik Արմենիա
8 անձ արդեն ազատ է արձակվել, իսկ ձերբակալված ևս 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմնին։ 19.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-19T17:32+0400
2024-10-19T17:32+0400
2024-10-21T17:35+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
ձերբակալություն
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78648508_0:0:1601:901_1920x0_80_0_0_43d727f38b990ac1be592286f561cd23.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ երեկ երեկոյան՝ 23:15-ի սահմաններում, բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ։Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 8-ն արդեն ազատ են արձակվել, իսկ 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմին:Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը ձերբակալվել էին նաև օգոստոսին, այնուհետև ազատ էին արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նրանք ձերբակալվել էին կասկածանքով։ Սարգսյանն այլ մանրամասներ չէր հայտնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/17/78648508_0:0:1425:1068_1920x0_80_0_0_215a18b36fb6b61c7bc76e6c83be4e47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ձերբակալություն, զենք
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ձերբակալություն, զենք
Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները ձերբակալվել են զենք-զինամթերք պահելու կասկածանքով
17:32 19.10.2024 (Թարմացված է: 17:35 21.10.2024) 8 անձ արդեն ազատ է արձակվել, իսկ ձերբակալված ևս 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմնին։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։
Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ կուսակցությունը
հայտնել էր, որ երեկ երեկոյան՝ 23:15-ի սահմաններում, բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ։
«8 անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ 1 անձ, նույն կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 8-ն արդեն ազատ են արձակվել, իսկ 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը
ձերբակալվել էին նաև օգոստոսին, այնուհետև
ազատ էին արձակվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել էր, որ նրանք ձերբակալվել էին կասկածանքով։ Սարգսյանն այլ մանրամասներ չէր հայտնել։