https://arm.sputniknews.ru/20241019/hzbvollahn-ats-e-ardzakel-netanjahui-nstavajri-ughghutjamb-varchapeti-grasenjak-82020113.html
«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակ
«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակ
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է շենքին: 19.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-19T11:50+0400
2024-10-19T11:50+0400
2024-10-19T12:29+0400
իսրայել
լիբանան
անօդաչու թռչող սարք (աթս)
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43828078_0:0:1600:901_1920x0_80_0_0_5067767566f8ed4026d9fc04d6990d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող շենքին:Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/14/43828078_159:0:1582:1067_1920x0_80_0_0_06eb11c6ee95ee3a15fc32e9bf601a72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, անօդաչու թռչող սարք (աթս), բենիամին նեթանյահու
իսրայել, լիբանան, անօդաչու թռչող սարք (աթս), բենիամին նեթանյահու
«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակ
11:50 19.10.2024 (Թարմացված է: 12:29 19.10.2024) ՑԱԽԱԼ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է շենքին:
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Հզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից մեկն արձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ծովափնյա Կեյսարիա քաղաքում գտնվող նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Իսրայելի բանակն ավելի վաղ
հայտնել էր, որ Լիբանանից 3 ԱԹՍ է արձակվել, որոնցից երկուսը հաջողվել է որսալ, իսկ 1-ը հարվածել է Կեյսարիա քաղաքի շրջանում գտնվող շենքին:
«ԱԹՍ-ն արձակվել է վարչապետի նստավայրի ուղղությամբ։ Վարչապետն ու նրա կինն այնտեղ չեն եղել, միջադեպի հետևանքով տուժածներ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային
պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։