https://arm.sputniknews.ru/20241019/atsi-hardzakman-hetevanqvov-libanani-qristvoneakan-shrjanum-2-mard-e-mahacel-82021049.html
ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել
ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ 19.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-19T12:45+0400
2024-10-19T12:45+0400
2024-10-19T12:47+0400
իսրայել
լիբանան
մարդ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81587074_0:0:2308:1298_1920x0_80_0_0_652f5a151710f097950f02fb7ff975bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։Գործակալության տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։«Հզբոլլահն» ԱԹՍ է արձակել Նեթանյահուի նստավայրի ուղղությամբ․ վարչապետի գրասենյակՀիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/08/81587074_19:0:1750:1298_1920x0_80_0_0_22303082355f2621d8fcf676524cb31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, մարդ, մահ
իսրայել, լիբանան, մարդ, մահ
ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել
12:45 19.10.2024 (Թարմացված է: 12:47 19.10.2024) Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:
Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։
«Անօդաչու սարքը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ Երկու մարդ վազել են մոտակա ամայի տարածք, որտեղ անօդաչուն նրանց վրա երկրորդ հրթիռն է արձակել», - գրում է լրատվամիջոցը։
Գործակալության տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային
պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։