00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Էրդողանը ՄԱԿ-ին Իսրայելին զենքի մատակարարման էմբարգոյի կոչ է արել

© AP Photo / Denes ErdosԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը սադրանքների է ձգտում։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ՄԱԿ-ին էմբարգո սահմանել Իսրայելին զենքի մատակարարման նկատմամբ։
Ստամբուլում այսօր կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը` Անդրկովկասում համագործակցության զարգացման «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում: Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցել հանդիպմանը։
«Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը սադրանքների է ձգտում` տարածաշրջանում հակամարտությունը տարածելու նպատակով, և որ առանց հրադադարի ամեն օրը մոտեցնում է տարածաշրջանային պատերազմը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Իսրայելին զենքի մատակարարման էմբարգոն արդյունավետ քայլ կլինի իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, և որ Թուրքիան կշարունակի այդ դիրքորոշումը հայտնել բոլոր հարթակներում»,-հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Լրահոս
0