00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կաջակցի հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրին. ՌԻԱ Նովոստի

© Photo : official site of MFA of RAԱրարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը
Բաժանորդագրվել
Դիվանագիտական աղբյուրն ասել է, որ «3+3» ձևաչափով հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:
«Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել Է գործակալության զրուցակիցը։
Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են համատեղ հայտարարության ընդունում։ Հայտարարության տեքստում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներից», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով` հայտարարության տեքստում նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա:
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։
Լրահոս
0