00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Փորձել պարտության մատնել ՌԴ–ին՝ նշանակում է միջուկային հակամարտության ռիսկի գնալ․ Բլագա

© Photo : Ľuboš Blaha/TelegramԼյուբոշ Բլագա
Լյուբոշ Բլագա - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Բաժանորդագրվել
Բլագայի խոսքով՝ Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխությունները բնական պատասխան կլինեին Արևմուտքի քաղաքականությանը, ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ռուսատյացությունը Եվրոպայում առողջ բանականությունից զուրկ է, եվրոպական երկրները պետք է հասկանան, որ ձգտել Ռուսաստանին պարտության մատնել՝ նշանակում է միջուկային պատերազմ վարել, իսկ դա ինքնասպանություն է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Լյուբոշ Բլագան:
Արևմուտքի տաք գլուխներին ՌԴ միջուկային դոկտրինի հետ կապված ազդանշան է հասել. Լուկաշենկո
«Այո՛, Սլովակիայում ռուսատյացություն կա, բայց ոչ այնպես, ինչպես Բրյուսելում կամ Ստրասբուրգում։ Դրանում ռացիոնալություն չկա, առողջ բանականություն չկա։ Նրանք իրենց բանաձևերում գրել են, որ մենք՝ ԵՄ-ն, պետք է հաղթենք Ռուսաստանին։ Լավ, Ռուսաստանը միջուկային տերություն է։ Դուք կարող եք չսիրել Ռուսաստանը, բայց այն շարունակում է միջուկային տերություն մնալ: Եթե դուք նրա պարտությունն եք ուզում՝ նշանակում է, որ պետք է միջուկային պատերազմ վարել։ Իսկ դա ուղղակի անհեթեթ է։ Դրա համար էլ ես զուգահեռներ եմ անցկացնում ֆաշիզմի դարաշրջանի հետ. դա ֆանատիզմ է, ֆիքսվածություն»,-ասել է Բլագան։
Նա հավելել է, որ Գերմանիայում, օրինակ, կարող են չսիրել Ռուսաստանը երկու համաշխարհային պատերազմներում պարտությունների պատճառով:
«Հնարավոր է՝ նախանձում են։ Հնարավոր է՝ նրանք ձեզ չեն սիրում։ Բայց խոսքը առողջ բանականության մասին է, երբ պետք է պրագմատիկ հարաբերություններ ունենալ, խուսափել միջուկային պատերազմից։ Իսկ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հանգեցնեն հակամարտության սրմանը»,-ընդգծել է եվրապատգամավորը։
Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որ հակառակորդները պատրանքներ չունենան. ԱԳՆ
Բլագան նշել է` վերջին անգամ, երբ Արևմտյան զենքն օգտագործվել է Ռուսաստանի տարածքում, Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, և դա անում էին նացիստները: Ուստի ռուսական կողմի պատասխանը միանգամայն բնական է, իսկ եվրոպական առաջնորդները պետք է վերջապես դեպի ողջախոհություն շրջվեն։
Լրահոս
0