00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեթանյահուն կյանք և ազատություն է խոստացել պաղեստինցիներին, որոնք զենքը վայր կդնեն

© AP Photo / Evan VucciԱրխիվային լուր
Արխիվային լուր - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Բաժանորդագրվել
Նեթանյահուն կոչ է արել ՀԱՄԱՍ–ի արմատականներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կյանք և ազատություն է խոստացել այն պաղեստինցիներին, որոնք վայր կդնեն զենքն ու ազատ կարձակեն իսրայելցի պատանդներին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատեց Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացումը, որին հետապնդում էին մի ամբողջ տարի։ Իսրայելը Յահյա Սինվարին պատասխանատու էր համարում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ջարդը ծրագրելու և իրագործելու համար։
«Այսօր կանգնած եմ ձեր առջև, որպեսզի տեղեկացնեմ ձեզ, որ Յահյա Սինվարը վերացվել է... Նրա ոչնչացումը կարևոր քայլ է ՀԱՄԱՍ-ի դաժան կառավարման կործանման համար: ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան: Սա նոր դարաշրջանի սկիզբն է. կյանք առանց ՀԱՄԱՍ-ի։ Եվ ձեզ՝ Գազայի բնակիչներ, համար սա հնարավորություն է վերջապես ազատվել նրա բռնակալությունից», - ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
Նա նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ի արմատականներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին՝ ընդգծելով, որ կազմակերպության ղեկավարներն արդեն իսկ փախչում են և ոչնչացվելու են։
«Նրանց, ովքեր զենքը վայր կդնեն և կվերադարձնեն պատանդներին, հնարավորություն կտանք հեռանալ և ապրել»,- հավելել է վարչապետը։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման մարտիկները ներթափանցել են սահմանամերձ շրջաններ` կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և պատանդ վերցնելով ավելի քան 200 հոգու։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարեց անկլավի ամբողջական շրջափակման մասին՝ դադարեցվեցին ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և դեղորայքի մատակարարումները։
Լրահոս
0