00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՆԳՆ–ն հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես

© SputnikՄիգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժին
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժին - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժին
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը վստահեցնում է, որ փաստաթղթերի համար հերթերն այժմ բավականաչափ բեռնաթափված են։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես, եթե պատրաստվում են սահմանը հատել առաջիկա ամիսներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ անձնագրային բաժիններում շարունակում են մեծ աժիոտաժներ տեղի ունենալ։ Նա դժգոհեց, որ մարդիկ արտերկիր արձակուրդ մեկնելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ են հիշում, որ անձնագրի հետ կապված հարց ունեն: Արդյունքում գոյանում են մեծ հերթեր: Փաշինյանը ՆԳ նախարարին հորդորեց` ժամանակ առ ժամանակ հիշեցնել քաղաքացիներին, որ նախապես պլանավորեն իրենց անձնագրային գործերը, որպեսզի մեծ հերթեր չգոյանան:
«Կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների»,– ասված է ՆԳՆ–ի տարածած հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ այժմ հերթերը բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։
ՆԳՆ–ն հիշեցնում է, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։
2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիները սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։
Գերատեսչությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։
Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝
1 աշխատանքային օր` 20 000 դրամ (հասանելի է Երևանում),
3 աշխատանքային օր` 10 000 դրամ։
Անձնագրի կորստյան դեպքում՝
1 աշխատանքային օր` 60 000 դրամ,
3 աշխատանքային օր` 50 000 դրամ,
5 աշխատանքային օր` 40 000 դրամ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը կբարձրացվեն
Լրահոս
0