https://arm.sputniknews.ru/20241017/haj-5-brncqamartiknern-el-ancel-en-evrvopaji-arajnutjan-ezrapakich-pul-81965689.html
Հայ 5 բռնցքամարտիկներ անցել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
Հայ 5 բռնցքամարտիկներ անցել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
Sputnik Արմենիա
Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ 17.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-17T21:40+0400
2024-10-17T21:40+0400
2024-10-17T21:41+0400
բռնցքամարտ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/05/54850947_0:0:1600:901_1920x0_80_0_0_e750bdd979619e7ff7d6c8667dd078b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիդա Քոչարյանը դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։Նշվում է, որ եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։Հիշեցնենք՝ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային։ Նա և Ռուսլան Ասլիկյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում են ու կփորձի պաշտպանել տիտղոսը: Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/05/54850947_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2df937bde3f3c78ee407f8b7c616b600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, հայաստան
Հայ 5 բռնցքամարտիկներ անցել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
21:40 17.10.2024 (Թարմացված է: 21:41 17.10.2024) Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հայ բռնցքամարտիկները անցել են եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլիդա Քոչարյանը դուրս է եկել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Նշվում է, որ եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։
«Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը նույնպես համառ պայքարում ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային։ Նա և Ռուսլան Ասլիկյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում են ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։