https://arm.sputniknews.ru/20241017/7-8-milivoni-vnas-e-hascvel-shatvani-varchakan-ghekavary-gajleri-hardzakman-hetevanqi-masin-81958626.html
7-8 միլիոնի վնաս է հասցվել. Շատվանի վարչական ղեկավարը՝ գայլերի հարձակման հետևանքի մասին
7-8 միլիոնի վնաս է հասցվել. Շատվանի վարչական ղեկավարը՝ գայլերի հարձակման հետևանքի մասին
Sputnik Արմենիա
Վարչական ղեկավարը հայտնեց, որ դեպքով արձանագրություն են կազմել, ուղարկել են մարզպետարան և հույս ունեն, որ նման ծավալի կորստի համար փոխհատուցում կստանան։ 17.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-17T18:04+0400
2024-10-17T18:04+0400
2024-10-17T18:44+0400
վարդենիս
ոչխար
գայլ
վնաս
փոխհատուցում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81955062_0:150:1600:1050_1920x0_80_0_0_f764cdf7621ce097aa6e363c94ae9942.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով 130-140 գառ և ոչխար է սատկել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանը։Հայտնել էինք, որ այսօր առավոտյան Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրեն պատկանող անասնագոմ, սատկած է հայտնաբերել 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին:Արսեն Մինասյանի խոսքով` Հակոբյանին հասցվել է շատ մեծ չափի, մոտ 7-8 միլիոն դրամի վնաս։«Մասնավորապես 10 գառ է սատկած, 70 հատ մայր ոչխար, 50–60 հատ էլ վիրավորված են, դե գայլի խփածը սատկածի նման է, դա էլ չի բուժվում»,–ասաց համայնքի ղեկավարը։Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել գիշերը 4–ից հետո։ Տան բակը ցանկապատված է, գոմը կպած է բակին, բայց որ գիշերները այդքան շատ անասուն գոմը չլցվեն, չշոգեն, այս սեզոնին դրսում է պահել։Քաղաքապետարանում հանձնաժողով է կազմվել, անասնաբուժարանից, ՍԱՏՄ–ից եկել նկարել են, արձանագրություն են կազմել, որը հանձնաժողովն ու քաղաքապետը հաստատել են և ուղարկել մարզպետարան։«Հիմա սպասում ենք, հետագան կառավարության քայլն է, սպասում ենք պատասխանին։ Ինչքանով կարողացել է (տուժող Հակոբյանը) ստեղծել է, հասցրել է այդ քանակին` իր ընտանեկան բիզնեսն է։ Հույս ունենք, որ այսքան ցավալի ու մեծ տույժը կհատուցվի»,–ասաց Մինասյանը։Գայլեր այս տարածքում շատ են լինում, իրենց որսն են անում, և ժամն անգամ կապ չունի։ Օրեր առաջ գյուղի մոտակայքում գայլը հորթի էր վնաս հասցրել, սակայն նման ծավալի դեպք առաջին անգամ է լինում։
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81955062_0:0:1600:1200_1920x0_80_0_0_30bc35b335c14f3a1f990a457179f0d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդենիս, ոչխար, գայլ, վնաս, փոխհատուցում
վարդենիս, ոչխար, գայլ, վնաս, փոխհատուցում
7-8 միլիոնի վնաս է հասցվել. Շատվանի վարչական ղեկավարը՝ գայլերի հարձակման հետևանքի մասին
18:04 17.10.2024 (Թարմացված է: 18:44 17.10.2024) Վարչական ղեկավարը հայտնեց, որ դեպքով արձանագրություն են կազմել, ուղարկել են մարզպետարան և հույս ունեն, որ նման ծավալի կորստի համար փոխհատուցում կստանան։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում գայլի կամ գայլերի հարձակման հետևանքով 130-140 գառ և ոչխար է սատկել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շատվանի վարչական ղեկավար Արսեն Մինասյանը։
Հայտնել էինք, որ այսօր առավոտյան Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրեն պատկանող անասնագոմ, սատկած է հայտնաբերել 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին:
Արսեն Մինասյանի խոսքով` Հակոբյանին հասցվել է շատ մեծ չափի, մոտ 7-8 միլիոն դրամի վնաս։
«Մասնավորապես 10 գառ է սատկած, 70 հատ մայր ոչխար, 50–60 հատ էլ վիրավորված են, դե գայլի խփածը սատկածի նման է, դա էլ չի բուժվում»,–ասաց համայնքի ղեկավարը։
Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել գիշերը 4–ից հետո։ Տան բակը ցանկապատված է, գոմը կպած է բակին, բայց որ գիշերները այդքան շատ անասուն գոմը չլցվեն, չշոգեն, այս սեզոնին դրսում է պահել։
Քաղաքապետարանում հանձնաժողով է կազմվել, անասնաբուժարանից, ՍԱՏՄ–ից եկել նկարել են, արձանագրություն են կազմել, որը հանձնաժողովն ու քաղաքապետը հաստատել են և ուղարկել մարզպետարան։
«Հիմա սպասում ենք, հետագան կառավարության քայլն է, սպասում ենք պատասխանին։ Ինչքանով կարողացել է (տուժող Հակոբյանը) ստեղծել է, հասցրել է այդ քանակին` իր ընտանեկան բիզնեսն է։ Հույս ունենք, որ այսքան ցավալի ու մեծ տույժը կհատուցվի»,–ասաց Մինասյանը։
Գայլեր այս տարածքում շատ են լինում, իրենց որսն են անում, և ժամն անգամ կապ չունի։ Օրեր առաջ գյուղի մոտակայքում գայլը հորթի էր վնաս հասցրել, սակայն նման ծավալի դեպք առաջին անգամ է լինում։