https://arm.sputniknews.ru/20241016/rd-zu---n-kurski-shrjanum-het-e-mghel-ukrainaji-zinvats-uzheri-9-hakagrvoh-81905981.html
ՌԴ ԶՈւ - ն Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ
ՌԴ ԶՈւ - ն Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի զինված ուժերի 6 զինծառայող է գերի ընկել։ 16.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-16T15:52+0400
2024-10-16T15:52+0400
2024-10-16T16:03+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
կուրսկ
պատերազմ
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_0:0:3601:2026_1920x0_80_0_0_aab6ae6e5eb0394f14108a691a3c40c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «Հյուսիս» խմբավորումը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունները և պարտության մատնել ուկրաինական տասը բրիգադների՝ Լյուբիմովկայի, Մալայա Լոկնյայի, Նովի Պուտի, Նովոիվանովկայի և Պլյոխովոյի շրջաններում:Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5: 30-ին հարձակման են անցել Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով․ նրանց առաջխաղացումը դադարեցվել է:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, կրակում է նաև քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038394_470:0:3199:2047_1920x0_80_0_0_3b7f78886853ca49badc9236769cf36e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, կուրսկ, պատերազմ, գերի
ռուսաստան, ուկրաինա, կուրսկ, պատերազմ, գերի
ՌԴ ԶՈւ - ն Կուրսկի մարզում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ
15:52 16.10.2024 (Թարմացված է: 16:03 16.10.2024) Ուկրաինայի զինված ուժերի 6 զինծառայող է գերի ընկել։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «Հյուսիս» խմբավորումը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Նախորդ օրվա ընթացքում խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել հակառակորդի 9 հակագրոհ Զելյոնի Շլյախ, Լյուբիմովկա, Նիժնի Կլին, Նովոիվանովկա և Պլյոխովո բնակավայրերի ուղղությամբ։ Արդյունքում, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 70 մարդ (սպանված և վիրավոր), ոչնչացվել են տանկ, հետևակի մարտական մեքենա, յոթ մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա: Ուկրաինայի զինված ուժերի վեց զինծառայող գերի են ընկել», - ասված է գերատեսչության ամփոփագրում։
Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունները և պարտության մատնել ուկրաինական տասը բրիգադների՝ Լյուբիմովկայի, Մալայա Լոկնյայի, Նովի Պուտի, Նովոիվանովկայի և Պլյոխովոյի շրջաններում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5: 30-ին հարձակման են անցել Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով․ նրանց առաջխաղացումը դադարեցվել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանք է ձեռնարկել, կրակում է նաև քաղաքացիական թիրախների ուղղությամբ: Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի առջև դրված բոլոր նպատակները կիրականացվեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։